Արդեն մի քանի շաբաթ է` Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորման գրասենյակում առանձնահատուկ եռուզեռ է: Հայաստանում և Սփյուռքում գործող մի շարք երիտասարդական կառույցներ, ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու Մայր Աթոռի աջակցությունը, նախաձեռնել են համահայկական ուխտերթ` իբրև սիրո, հավատքի և հավատարմության արտահայտություն ազգային հոգևոր արժեքների, Սուրբ Էջմիածնի, Հայոց Հովվապետի հանդեպ:
2013-11-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ