Մուսուլմանների Ռամադան կոչվող սրբազան ամսվա առաջին օրը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Ստամբուլի թանգարան հանդիսացող, երբեմնի քրիստոնեական Սուրբ Սոֆյայի տաճարում կրոնական արարողություն է կատարվել: Դեմոնստրատիվ այս քայլը իբրև պատասխան է գնահատվել նաև Գերմանիայի բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման քայլին: Առայժմ այս քայլը դատապարտել է Հունաստանի արտգործնախարարությունը` համարելով այն հետադիմական և մոլեռանդ քայլ:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2016-06-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ