«Մեկ տարվա հավերժություն». նոր ցուցադրություն Մատենադարանում


Մաշտոցյան Մատենադարանում Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում բացվել է «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են վերջին մեկ տարում կենտրոնին հանձնված եզակի ձեռագրեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի ֆոնդերը համալրվել են նաև... ավելի

Աշխարհի հայագետները՝ Երևանում. Մատենադարանում Հայագիտական կոնգրես է


Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը, որն այս տարի նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին: Միջոցառման շրջանակներում ևս 2 տարով երկարաձգվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ աշխարհասփյուռ հայերեն ձեռագրերի թվային համահավաք շտեմարանի... ավելի

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը վերսկսվել է


Հուլիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում վերսկսված դատավարության ընթացքում դատարանը որոշել է «Սրբազան պայքարի» մասնակից Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանինը՝ թողնել անփոփոխ: Հաջորդ դատական... ավելի

Արևշատի եկեղեցու օծման 20-ամյակը


Մասյացոտնի թեմի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հուլիսի 23-ին մատուցվել է ուխտի պատարագ՝ նվիրված սրբավայրի օծման 20-ամյակին։ Արարողության ընթացքում քարոզ է խոսել թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:  

Մայր Աթոռը՝ սփյուռքահայ երիտասարդների կեցավայր և կրթավայր


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց հայագիտական և կրոնագիտական եռշաբաթյա դասընթացը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 18–ից 25 տարեկան 30 երիտասարդ։ Ծրագրի ընթացքում նրանք խորացրել են հայոց լեզվի ու պատմության իմացությունը, հանդիպել Վեհափառ Հայրապետին, այցելել սրբավայրեր և... ավելի

Ամառային ճամբար 6-ից 60 տարեկանների համար


Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնը կազմակերպել է 20-օրյա «Էկոճամբար-2026»-ը, որը մեկ հարկի տակ է հավաքել 6-ից 60 տարեկան մասնակիցների։ Ճամբարում հյուրընկալվել էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն ու թեմի հոգևորականները։... ավելի

Ռազմական գիտելիքներից մինչև հոգևոր արժեքներ․ Պատանի երկրապահի ճամբար


Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ամռան երկու ամիսներին գործում է Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ռազմաուսումնամարզական ճամբարը։ 8-15 տարեկան շուրջ 1500 երեխաներ այստեղ ստանում են ռազմական գիտելիքներ, ձեռք բերում ինքնուրույնություն, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի... ավելի

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը


Հուլիսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սանատրուկ արքայի դուստր Սուրբ Սանդուխտ կույսի՝ առաջին հայ մարտիրոսուհու հիշատակը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, որտեղ զետեղված է առաքյալի սրբազան մասունքը, Ամենայն Հայոց... ավելի

Տոն Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի


Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակը։ Ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Թադեոս առաքյալը Հայաստան է բերել... ավելի

Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը հաղթել է Իտալիայում անցկացված փառատոնում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը Իտալիայի Պինետո քաղաքում անցկացված Կատարողական արվեստի միջազգային փառատոնից վերադարձել է հաղթանակով՝ արժանանալով Գրան պրիի՝ գլխավոր մրցանակի: 12 երկրից ժամանած խմբերի շարքում Հայաստանից մասնակցել է միայն «Նարեկ» պարային դպրոցը... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացների մասնակից սփյուռքահայ երիտասարդներին


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակցելու համար սփյուռքից Մայր Աթոռ ժամանած շուրջ 30 երիտասարդի։ Արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է խթանել արտերկրում ապրող երիտասարդների հայոց լեզվի ու պատմության իմացությունը և... ավելի

«ՏաԼույս» երգչախմբի հոբելյանական 10-ամյակը Իջևանում


«ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը Իջևանում՝ Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում, Պայծառակերպության տոնի օրը «Նվիրում» խորագրով համերգով նշեց հոբելյանական 10-րդ տարեդարձը։ Երգչախումբը հիմնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով հոբելյանական համերգին հետևել է հեռավար, քանի որ գտնվում է տնային... ավելի