Դեկտեմբեր 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
28
29
30
1
2
3
4
 
 
 
 
«Քաղաքակրթություններ և պատերազմներ» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էին Գերմանիայի, Ուրուգվայի, Լատվիայի, Հնդկաստանի, ՌԴ և Հայաստանի հումանիտար ոլորտները ներկայացնող գիտնականներ, գիտաշխատողներ: Բանախոսները հանդես եկան հակամարտություններին և դրանց հետևանքով վնասված մշակութային...
 
Հայագետ Արտաշես Մաթևոսյանին է նվիրված Մաշտոցյան մատենադարանի ամենամյա երիտասարդական գիտաժողովը:  
 
Հայ եկեղեցին Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 3-ին: Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց նախատոնակ, դուրս բերվեցին Սուրբ Թադեոսի և Սուրբ...
 
Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը բարեգործական նպատակով վազքի մրցույթ է կազմակերպել։ Հասույթը կուղղվի զինհաշմանդամների կարիքներին։  
 
Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը Մայր Աթոռի գանձատնից դուրս է բերվում Ս․ Էջմիածնի գլխավոր սրբություններից մեկը՝ Ս․ Գեղարդը։  
 
Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը նաև Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն է: Սուրբ Էջմիածնից բերվել էր Թադեոս առաքյալի մասունքը:  
 
 
5
6
7
8
9
10
11
Օրեր առաջ համացանցում մեծ թափ ստացավ ‹‹Մետալ ալքիմիստ›› ոսկերչական նոր բրենդի արշավը, որի շրջանակում աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմել են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել...
 
Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներին կից գործող կիրակնօրյա դպրոցների սաները նշում են Սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:  
 
Զվարթնոցի տաճարի առաջին հարկի արտաքին որմնակամարի մի հատված թանգարանային ցուցադրության է ներկայացվել: Գինու պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրությունը կգործի 2 տարի:  
 
Թբիլիսիում «Հովհ. Թումանյանի տուն» և «Հայարտուն» կենտրոններում Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը ներկայացրեց կոմիտասյան «Անուշը»:  
 
 
 
 
Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում զինվորականները և բանակում ծառայություն իրականացնող հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին հայոց բանակի անսասանության, անմահացած մարտիկների և գալիք հաղթանակների համար: Այս հանդիպման առիթը ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության կազմավորման 25-ամյա...
 
2020 թվականի պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 14-ից Մայր Աթոռի հոգածությամբ գտնվում է Կանադայում: Կանադահայոց թեմի ջանքերով կազմակերպվել են նրա ուղևորության, կեցության, բուժման ու պրոթեզավորման ծախսերը: Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ 2016թ.-ից կյանքի է կոչվել...
 
Արցախի թեմը նախաձեռնել է համազգային ուխտագնացություն դեպի պատմական Ս. Հակոբավանք: Դեկտեմբերի 17-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին, Գարեգին Բ Ամենայն հայրապետի օրհնությամբ, առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հակոբավանք կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը:  
 
Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը դեկտեմբերի 5-ից 8-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանն անցկացրեց «Հոգետրավմայի ամոքում» թեմայով քառօրյա վերապատրաստման դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ գնդերեցների և կին զինծառայողների համար:  
 
 
 
12
13
14
15
16
17
18
Արագածոտնի թեմի հովանու ներքո գործող սոցիալ-կրթական կենտրոններն ամփոփում են անցնող տարին: Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցուն կից կենտրոնը գործում է 2015թ.-ից, ունեցել է ավելի քան 300 շահառու ընտանիք: Սաղմոսավանի կենտրոնը 2019-ին է հիմնադրվել, ունի 120 շահառու ընտանիք:  
 
Առաջին անգամ ի մի է բերված Էջմիածնի տպարանի շուրջ 150-ամյա տպագրական ժառանգությունը՝ սկսած Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից տպարանի հիմնադրումից մինչև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Լույս է տեսել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայ գրատպության կենտրոն. Հրատարակությունների մատենագիտություն...
 
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Մայր Աթոռի թույլտվությամբ, սքանավորման, թվայնացման աշխատանքներ է իրականացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների տարածքներում. դրանք են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը՝ հարակից եկեղեցիներով, Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատի և Սանահինի...
 
«Մաշտոց» հիմնադրամի թիմի և վարպետ-ուսուցիչների՝ Անժելա և Անահիտ Աբգարյան քույրերի համատեղ ջանքերով կազմակերպված յուրահատուկ դասընթացն իրականացվել է արդեն մի քանի տարի գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայում: Երևանի մատենադարանում 7-14 տարեկան երեխաների ասեղնագործ մանրանկարչության...
 
 
 
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական խորհրդի անդամները հանդիպեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հանդիպումը կայացավ Մայր տաճարի շրջակայքում: Նորին սրբությունը և ճարտարապետները տեղում ծանոթացան Մայր Աթոռում ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Օրակարգի հարցերից էր կառուցվող...
 
Դեկտեմբերի 14-ից Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև անժամկետ նստացույց էր սկսել։ Նստացույցի պահանջը Լաչինի միջանցքի բացումն է: Դեկտեմբերի 15-ի երեկոյան Գսրեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ նստացույցի մասնակիցներին այցելեց Մայր Աթոռ Սուրբ...
 
Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է: Տեսակապ ենք հաստատել Ստեփանակերտ, զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:  
 
«Կլոր սեղան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները համայնքային զարգացումն ու դիակոնիան են, տարածաշրջանային խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ծրագրերը, արտակարգ իրավիճակներին արձագանքելը: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում էին մեկտեղվել հիմնադրամի...
 
 
Դեկտեմբերի 18-ի կիրակնօրյա պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ խաղաղության և զորակցության աղոթք կատարվեց՝ հանուն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ ու խաղաղ կյանքի: Ապա արցախցիներին և համայն հայությանն իր պատգամը հղեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։  
 
19
20
21
22
23
24
25
Դեկտեմբերի 18-ին, կյանքի 92-րդ տարում մահկանացուն է կնքել Սբ. Էջմիածնի միաբան Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը:  
 
Դեկտեմբերի 17-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպսիկոպոս Աբրահամյանը պատարագ է մասնակցել Մեծարանից Սուրբ Հակոբավանքում։ Պատարագին մասնակցել են ուխտավորներ Արցախի տարբեր բնակավայրերից։  
 
«Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր...
 
«Հովել» երաժշտական փրոդաքշնն այս տարի է ստեղծվել՝ հայ հոգևոր մշակութային երաժշտական հարուստ ժառանգությունը տարածելու նպատակով: «Ի վեր» նախագծի շրջանակում սա խմբի անդրանիկ ելույթը նվիրված էր 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների հիշատաին: Առաջին ելույթի կայացմանն աջակցել են ՀԲԸՄ-ն ՀԵՀԵՄ-ը։...
 
Միությունը Բեյրութում է հիմնադրվել, 1947թ.-ին: Միության գրասենյակները գործում են աշխարհի բոլոր հայկական գաղութներում հայապահպանման, հայրենիք-սփյուռք կապի ամրացման, հայկական մշակույթի հանրահռչակման առաքելությամբ: 1990-ականների սկզբին միությունը դռները բացեց նաև Հայաստանում:  
 
 
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկան և Եկեղեցիների Եվրոպական կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսեն դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում...
 
 
«Դուրյան» Ազգային վարժարանի 23 սաներից կազմված «Երիտասարդաց ձայն» պատանեկան երգչախումբը հիմնել և ղեկավարում է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:  
 
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը համատեղ ֆինանսավորմամբ իրականացրեցին «Նոր ճանապարհ» ծրագրի 2-րդ փուլը: Ծրագրին մասնակցում էին արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների անդամները: Նրանք «Արտ...
 
Դեկտեմբերի 22-ին «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնները ազգերի խաղաղ համագործակցության երաշխիք» խորագրով համաժողով:  
 
Կապան համայնք ուխտավորաբար այցելած հավատացյալներից մեկի նախաձեռնությամբ մի շարք կազմակերպություններ և կառույցներ մեկտեղել էին իրենց ջանքերը և Սբ. Ծննդյան նախատոնական ուրախ օր պարգևել Սյունքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղի երեխաներին:  
 
 
 
26
27
28
29
30
31
1
Ստեփանոս Նախավկայի տոնի նախընթաց օրը Սևանավանքում դպրական տվչության արժանացան Վազգենյան հոգևոր դպրանոցի 2-րդ լսարանի սաներից 12–ը, ևս 12-ին` 4-րդ լսարանից, ուրարակրության իրավունք շնորհվեց, իսկ երեք հինգերորդցիներ կիսասարկավագության աստիճան ստացան:  
 
Դեկտեմբերի 26-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց քառասուն օր առաջ ձեռնադրված քահանաներին: Նորաօծ տեր հայրերը նշանակումներ ստացան Մայր Աթոռի թեմերում և կառույցներում: Երկու քահանա նշանակվեց ծառայության Արցախի թեմում: Արցախ մեկնող քահանաները հարկադրված են սպասելու. Արցախը դեռևս շրջափակման...
 
Դեկտեմբերի 26-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, մարդաշատ էր Արցախի Խաչեն գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին: Տոնի կապակցությամբ Արցախի թեմի բոլոր սարկավագներին շնորհավորեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:  
 
Նովոսիրբիրսկի արվեստի պետական թանգարանի ցուցանմուշներն առաջին անգամ էին դուրս բերվել նահանգի տարածքից: Ցուցադրությունը, «Բազմադեմ Սիբիրը» խորագրով, Մոսկվայի հայական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում էր:  
 
Սբ. Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սևանի Ս. Առաքելոց վանք էր բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը: Այդ օրը կատարվեց սարկավագական ձեռնադրություն: Ձեռնադրվեցին Նորայր Ավդալյանը, Մարտին Տոնոյանը և Տոնո Ղազարյանը:  
 
Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնին Մասյացոտնի թեմի Ս. Հովհաննես առաջնորդանիստ եկեղեցում 42 հոգու դպրական աստճան և մեկ հոգու ուրարակրություն շնորհվեց: Նրանք թեմի տարբեր եկեղեցիներում պատարագի ժամանակ սպասավորում են խորանի վրա:  
 
Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության տոնի օրը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ինչպես նոր ձեռնադրված, այնպես էլ՝ Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներին: Հայրապետը հորդորեց խիզախ ու աննկուն մնալ դժվար կացության դեմ հանդիման:  
 
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդի» միկրոձեռներեցության ծրագրի շահառուները մասնակցում են Մարզահամերգային համալիրի ամանորյա տոնավաճառին:  
 
44-օրյա պատերազմում վիրավորված Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերին, Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ, մեկնել էր Կանադա՝ Կանադահայոց և Արագածոտնի թեմերի աջակցությամբ բուժում և պրոթեզավորում ստանալու համար: Վերադառնալուց հետո ընտանիքի հետ միասին կրկին այցելել է Հայոց հովվապետի օրհնությունը ստանալու...
 
 
 
Գրադարանները հարստացնելու միջոցներից մեկը գրքերի փոխանակման ծրագրերն են: Տարեվերջին Մայր Աթոռ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում գրքեր փոխանակեցին Հայաստանի պատմության թանգարանի հետ:  
 
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ամփոփ ներկայացնում է տարվա ընթացքում արված շինաշխատանքները:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերի արարողությունների ժամանակացույցը:
 
Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մասիսցի հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվել Մասիս խոշորացված համայնքում: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն օծեց խաչակոթողը։  
 
Մեկ տարի «Տուն» սոցկենտրոն հաճախող երեխաները մանկավարժների օգնությամբ ծանոթացել են տեքստիլի և գեղանկարչության, ասեղնագործության և կարպետագործության առանձնահատկություններին:  
 
Դեկտեմբերի 31-ին ՀՀ արեւելյան սահմանագծի մարտական դիրքեր այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։