Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
29 |
30 |
31 |
1 |
3 |
4 |
|
|
|
|
|
Մայիսի 30-ին Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում էին «Արտ-Սեթ» պրոդյուսերական կենտրոնի, Վեդու և Ստեփանավանի արվեստի դպրոցների սաները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:
Մայիսի 30-ին Մայր Աթոռում անցկացվեց Աստվածաշնչի գիտելիքի համաբանակային առաջին վիկտորինան: Այն կազմակերպել էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը բոլոր հայորդյաց տների սաները ուխտավորաբար Գյումրիում էին: Գյումրիի հայորդյաց տան սաները դիմավորեցին տարեկից հյուրերին:
301թ.-ի պատմական իրադարձություններն են ընկած Արարատյան շաբաթվա տոների հիմքում. հեթանոսությունից հրաժարում, դարձ դեպի քրիստոնեություն: Արարատյան է կոչվում, քանի որ բոլոր իրադարձությունները կատարվել են Մեծ Հայքի Այրարատ նահանգում:
Հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 5-ից 11-ը կգումարվի միաբանական հավաք: Թեմերից Մայր Աթոռ կժամանի մոտ 7 տասնյակ հոգևորական:
«Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, հասարակական, քաղաքական գործիչներ: «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը տեղի ունեցավ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկումը...
|
|
|
7 |
11 |
|||||
Մայր Աթոռ ժամանած մոտ յոթ տասնյակ եկեղեցականների մասնակցությամբ մեկնարկեց միաբանական համագումարը:
Մայր Աթոռի գանձատնից դուրս բերվեց Սուրբ Հռիփսիմեի Աջ-մասունքարանը։ Վեհափառ հայրապետը նահատակ սրբուհու մասունքներով օրհնություն բաշխեց հավատացյալ ժողովրդին:
Հունիսի 5-ին, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեցին Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը, Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի...
Ընդունելությունը կկազմակերպվի 2 փուլով: Օգոստոս ամսին զորացրված տղաներին նույնպես հնարավորություն կտրվի դիմում ներկայացնել և դառնալ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանողներ:
|
Եկեղեցականների թափորը, Մայր Աթոռ ժամանած Կ. Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ Վեհարանից շարժվեց Սուրբ Գայանե վանք: Սրբուհու աջաձև մասունքարանին հպվելու և զորություն ստանալու էին եկել բազմաթիվ մարդիկ:
Հունիսի 6-ին բարի գալստայան՝ Հրաշափառի արարողությամբ Մայր Աթոռում դիմավորեցին Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Առաջիկա օրերին Սահակ սրբազանը կմասնակցի Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
Միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի 2-րդ օրը նվիրեցին հիշատակության արարողությունների: Հոգեհանգստյան կարգ կատարվեց Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը, ապա՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին բարեխոսության կարգ:
|
|
Սուրբ Հովհաննես Կարապետի, Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը նաև Արարատի մարզի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքի ուխտի օրն է: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել էր սրբի մասունքը:
|
Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Կ․ Պոլսի հայոց պատրիարքը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և տարբեր թեմերի առաջնորդներ ներկա գտնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ընթացող միաբանական համագումարի նիստին: «Ներկայիս, մեր ազգի ու հայրենիքի առջև հառնած տարաբնույթ...
Հունիսի 7-ին աշխարհի տարբեր երկրներում ծառայող վարդապետներն ու աբեղաները Տավուշում էին: Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ կատարելուց հետո հոգևորականներն այցելեցին պատերազմից տուժած մարդկանց տներ: միաբանները Ոսկեպարում երեկոյան ժամերգության մասնակցեցին:
Հունիսի 5-8-ը Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Նավուր, Այգեձոր համայնքների և Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի 25 պատանիներ հյուրընկալվեցին Ծաղկաձորում՝ Կոտայքի թեմի ճամբարում: Խմբային խաղեր, գիտելիքի փոխանցում, հոգեբանական աջակցություն. Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հատուկ ծրագիր է մտածել...
Միաբանական համագումարի մասնակիցների հովվական և քարոզչական առաքելությունը շարունակվեց Գեղարքունիքում: Շրջայցերին հոգևորականները տնօրհնյաց կարգ կատարեցին, աղոթեցին զոհվածների հոգիների խաղաղության և հայոց աշխարհի անսասանության համար:
«Էջմիածնի երիտասարդների տուն» և «Պատանի առաջնորդների դպրոց» հասարակական կազմակերպությունների անդամները աստվածաշնչյան դասընթացի են մասնակցում: Նրանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում դիմավորեցին Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը և ՀԵՀԵՄ Տեղեկատվական...
|
Հավատացյալների համար մեր առաջին հայրապետի կերպարը փորձությունները հաղթահարելու և հաղթանակած դուրս գալու լավագույն օրինակ է: Ելն ի վիրապի տոնին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից Լուսավորչի մասունքներն ամփոփող մասունքարանը Խոր Վիրապի Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվում։
|
|
13 |
14 |
15 |
17 |
18 |
||
Մրգաստան գյուղում տասնամյակների դադարից հետո ղողանջեցին Սուրբ Հովհաննես եկեղեցու զանգերը: Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ կատարվեց նորոգված եկեղեցու գմբեթի խաչի եւ զանգի օծման արարողությունը:
Աշխարհի տարբեր ծագերից Մայր Աթոռում հավաքված մոտ 7 տասնյակ վարդապետներ ու աբեղաներ շուրջ մեկ շաբաթ քննարկեցին եկեղեցու առաջ ծառացած տարբեր մարտահարավերներն ու Հայ Առաքելական եկեղեցում միաբանության դերը:
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի...
Արարատ քաղաքում հունիսի 11-ը տոնական էր. լրացավ քաղաքի առաջին եկեղեցու օծման մեկ տարին:
Հայ եկեղեցու աշխարհասփյուռ եկեղեցիներից Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կոչվելու հայոց հոգևոր կենտրոնի անունով: Եկեղեցին գտնվում է Թբիլիսիի կենտրոնական, հայաշատ Հավլաբար թաղամասում: Այստեղ ևս հունիսի 11-ին նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:
Սուրբ Էջմիածինն ու մայր տաճարն այս տարի նշում են կառուցման 1720-ամյակը: Լուսավորչի տեսիլքով կառուցված հայոց սրբավայրը օրհնություն և պարգև դարձավ հայ ժողովրդի կյանքում, ուստի համարվում է հայ ազգային և հոգևոր տոների բարձրակետը: Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը բոլոր էջմիածնականների և նրանց հովվապետի...
|
|
|
|
Երևանի եկեղեցիներին կից գործող կիրակնօրյա դպրոցների սաներն ամռան ընթացքում մանկավարժների ուղեկցությամբ այցելել են Երևանի տարբեր թանգարաններ, ծանոթացել մեր մշակութային հարուստ ժառանգությանը: Ծրագիրը նախաձեռնել է Արարատյան հայրապետական թեմը, «Հայաստանը թանգարան բաց երկնքի տակ» խորագրով մրցույթը...
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ այս տարվա հոկտեմբերին Մյուռոնօրհնությանը կհաջորդի եպիսկոպոսական ձեռնադրություն, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:
Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը, ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադարձավ նաև հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպչական հարցերին:
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը այցելել է Պիտեշտ: «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը» նախագիծն արժանացել է Europa Nostra Եվրոպական ժառանգության մրցանակին: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել են մի շարք համատեղ...
|
|
|
20 |
21 |
22 |
25 |
|||
Ճեմարանում ընդունելության քննություններն անցնում են երկու փուլով: Հունիս ամսին դիմումներ են ներկայացնում նաև ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները: Օգոստոսի քննություններին մասնակցում են զինվորական ծառայությունն ավարտած դիմորդները:
Երկու տասնամյակից ավելի Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, ՀԲԸՄ հետ համատեղ, 900-ից ավելի կարիքավորների ամենօրյա տաք սնունդ է տրամադրում Վաղարշապատում, Երևանում, Վանաձորում գործող բարեգործական ճաշարաններում: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ճաշարանների գործունեությունը դադարեցվել էր: 2022 թվականի...
Տասնյոթ տարի շարունակ Դետրոյթի հայ համայնքի ներկայացուցիչները հովանավորում և կամավորական աշխատանքներ են իրականացնում Հայաստանի մարզերում՝ ավարտին հասցնելով կիսակառույց տների շինարարական աշխատանքները։ Հունիսի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Նյու Մեգ» հրատարակչությունը ներկայացրին «Հուն» մատենաշարի անդրանիկ գիրքը՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեությունը»: Գիրքը բնագրից թարգմանել է Տ. Հայկազուն քահանա Սահակյանը:
Հունիսի 19-ից սկսվել է Լուսավորչի հնգօրյա պահքը, որը սովորաբար նախորդում է Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին:
|
|
|
|
Հունիսի 23-ից հուլիսի 6-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի տասներորդ միջազգային փառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Վանաձորում:
Մաշտոցյան մատենադարանում հունիսի 21-23-ն անցկացվեց «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով միջազգային գիտաժողովը:
Հովվական այցով Տյումեն մեկնած թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանին տեղի հայերն առանձնակի խնդությամբ դիմավորեցին: Համընդհանուր ուրախության պատճառը նորակառույց եկեղեցու օծման և բացման առիթն էր, որին տյումենահայությունը սպասում էր ավելի քան երեք տարի:
«Ձեր զավակները պսակն են մեր ժողովրդի ազատ կյանքի ապահովման, նրանց կյանքն առավել իմաստավորված է, քան շատերինս, հայրենաշինության տեսանկյունից մեր կյանքի արդյունքը երբեք չի կարող հավասարվել տղաների կատարած սխրագործությանը»․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Մասյացոտնի թեմի Արարատ համայնքի...
Հունիսի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Համալսարանականների համար օրը կրկնակի տոնական էր․ ֆակուլտետը նշում էր հիմնադրման 55-ամյակը և շրջանավարտները պետք է...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը:
|
Տոնի օրը նաև Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Այստեղ ամփոփված սրբի մասունքների մոտ կանթեղը վառվում է տոնի նախորդ օրը՝ Խոր Վիրապից բերված ճրագով։
Հայոց առաջին հայրապետի նշխարների գյուտի տոնի առթիվ Ս․ Էջմիածնից Բյուրավան էր բերվել Ս․ Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մայսացոտնի թեմը տոնախմբում էր Բյուրավանի եկեղեցու ուխտի օրը։
|
|
27 |
28 |
29 |
1 |
2 |
||
Հունիսի 25-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում բացվեց Տաթեւիկ Մելքոնյանի «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացվել են տարբեր տարիներին դեպի Արցախ ուխտագնացությունների ժամանակ արված լուսանկարներ։
Հունիսի 24-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայացավ կրթական հաստատությունների` տարեկան համատեղ մանկավարժական ժողովը, որին ներկա գտնվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետը:
«Բարեկամություն» անսամբլի համերգային ծրագրով տրվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։
Հուլիսի 5-10-ը Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, կազմակերպում է Համահայկական ուխտագնացություն՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով:
Պատարագիչ քահանան Մայր Տաճարի խորանից հորդոր ու խնդրանք ուղղեց հավատացյալներին՝ սրտերում միշտ վառ պահել Լուսավորչի կանթեղը:
ԵԵԿ Գլխավոր համագումարի ժամանակ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակության կողմից մանրամասն ներկայցվել է Արցախի շրջափակման հարցը: Զրուցել ենք պատվիրակության անդամ, Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի հետ...
|
|
|
|
Հունիսի 29-ին, երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերն ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված չորս հերոսների հոգիների խաղաղության համար:
Տարեվերջյան ցուցահանդեսը, տոնական ուրախ անցուդարձն ու բազմաթիվ հյուրերը 20-ամյա կրթական հաստատության անցած ճանապարհի և ստեղծագործական ձեռքբերումների մասին են խոսում:
Ուսումնական տարեշրջանը եզրափակեցին 72 ուսանող: Նրանցից 19-ը ճեմարանի շրջանավարտ են, ձեռնադրված սարկավագներ:
Հունիսի 29-ին նշվեց Ս. Թարգմանչաց տոնը: Հայ եկեղեցու տոնացույցում այն թարգամանիչներին նվիրված առաջին տոնն է: Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ: Արագածոտնի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ պատարագին մասնակացում էին թեմի բոլոր հոգևորականները:
|
|
|