Փետրվար 2024

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
29
30
31
1
2
3
4
 
 
 
 
Առաջիկայում հայորդյաց տների 30 ամյակի միջոցառմանը հանդես կգա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տանը գործող Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը, որտեղ սովորում է 125 աշակերտ։ Կրկեսային դպրոցը մասնակցել է Դելփյան խաղերին: 10-24 տարեկանների մրցույթում անհատական ելույթով Աիդա...
 
Հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 6-ին, որտեղ հաղթողները մեկ ուսումնական տարվա ընթացում կրթաթոշակ կստանան: Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ վարդ. Բաղումյանը նկատել է, որ չնայած Կրթության նախարարությունը որոշել է առարկան դուրս բերել դպրոցից, բայց իրականում աշակերտները խանդավառությամբ են...
 
Հռոմի սուրբ Վլաս եկեղեցում Հայոց բանակի տոնի առթիվ կատարվել է հանրապետական մաղթանք և սուրբ Սարգսի տոնի առթիվ երիտասարդների օրհնության կարգ։ Երուսաղեմի սրբոց Հակոբյանց վանքի Մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք` հանուն քրիստոնեական միության: Հունվարին քրիստոնյաների միասնությանը նվիրված...
 
Բժշկական կենտրոնը գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ։ Մինչև այս բժշկական խորհրդատվական ծառայություններ էր մատուցում սիրիահայերին և լիբանանահայերին։ Կենտրոնում տրամադրում են սրտաբանի, մանկաբույժի, հոգեբանի, ակնաբույժի և գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն, որոշ դեպքերում տրամադրում են նաև...
 
 
 
5
6
7
8
9
10
11
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» ՀՏ շախմատի դասարանի սան Արամե Ղազարյանը վրաստանում կայացած շախմատի միջազգային փառատոնին գրավել է 2-րդ հորիզոնականը։ Ավետ Բալաբեկյանը շախմատի Վաղարշապատի առաջնությանը գրավել է առաջին տեղը։ Անահիտ Գրիգորյանը դարձել է մարզի դպրոցականների օլիպիադայի...
 
Նրանք սովորել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայել են, մինչև ամրացել է վճռականությունը` ընտրելու հոգևոր ճանապարհը: 11-ից հինգը ընտրել է կուսակրոն քահանայության ուղին։ 6 սարկավագ ձեռնադրվելուց հետո եկեղեցում կծառայի որպես ամուսնացյալ քահանա: Նորաօծ քահանաները Սուրբ Էջմիածնում կանցկացնեն...
 
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին 52 արցախցի է մկրտվել, սակայն մկրտությունը ընդհանրական չի եղել։ Արցախցի մի քանի ընտանիք եկեղեցի է եկել իր կնքահայրերի հետ։ Մյուս մասի կնքահայրությունը ստանձնել են Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքի անդամները։
 
Ղևոնդյանց քահանաները Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն էին, որոնք ոչ միայն քայլում էին հայոց բանակի առջևից, այլև քաջալերում պարսից զորքի դեմ դուրս եկած մարտիկներին։ Տոնի առիթով շուրջ 200 քահանաներ իրենց թեմակալ առաջնորդների գլխավորությամբ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են...
 
 
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է սրբոց Վարդանանց տոնը։ Այդ առիթով տոնական պատարագներ են մատուցվել եկեղեցիներում: Սրբոց Վարդանանց տոնը հանուն հավատի և հայրենիքի նահատակվածների հիշատակության օրն է: 5-րդ դարի զորավարներին ու զորականներին եկեղեցին սրբացրել է:
 
Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը Դալարիկի եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ։ Սա Ավարայրի ճակատամարտում հանուն քրիստոնեական հավատի մարտիրոսված զորավարների և հոգևորականների հիշատակության օրն է: Այս օրը Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության տոնն է, ինչպես նաև նրանց,...
 
ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայագույն վարդապետ Բաղումյանը Նաիրի Զարյանի անվան 130-րդ դպրոցում տնօրհնեքի կարգ է կատարել։ Օրհնված ջուրը հայր Զաքարիան ցողել է դասասենյակներում, աշակերտներին հորդորել է սիրել գիրքը, ունենալ հստակ նպատակներ, բացահայտել իրենց ուժեղ կողմերը և կարևորել հայ առաքելական եկեղեցին:...
 
Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով փետրվարի 6-ին տոնական սուրբ պատարագ է մատուցվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում։ Երկու օր անց նույն եկեղեցում մատուցվել է պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանի և 1036 վկաների հիշատակի օրվան:
 
Փետրվարի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն Բարեկենդանը, որով կազդարարվի Մեծ Պահքի սկիզբը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կփակվեն խորանի վարագույրները և հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: Մեծ պահքի շրջանում խորհուրդ չի տրվում կատարել մատաղի արարողություն և չի խրախուսվում...
 
 
Բուն բարեկենդանի տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։ Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգության ժամանակ փակվել են խորանների վարագույրները: Սա խորհրդանշում է, որ մարդը դրախտից զրկվել է։ Բուն բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության...
 
12
13
14
15
16
17
18
 
Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին խորհրդանշող Տեառնընդառաջի նախատոնակը Հայ Առաքելական Եկեղեցին նշել է փետրվարի 13-ի երեկոյան։ Հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանքում դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Կատարվել է երեկոյան ժամերգություն, ապա Անդաստանի արարողություն, օրհնվել են աշխարհի չորս...
 
Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվել է տոնական պատարագ։ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տարիներ շարունակ Տեառնընդառաջի պատարագի ավարտին կատարվում է նորապսակ զույգերի օրհնության կարգ: Նրանք խաղաղ ու ամուր ընտանեկան կյանք ունենալու մաղթանքներ և...
 
 
Հանգստյան ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում: Այս ընթացքում Ժամերգության բովանդակությունը՝ սաղմոսները, աղոթքները, հոգևոր երգերը փոխվում են: Հանգստյան է կոչվում, որովհետեւ օրվա վերջին ժամերգությունն է: Այն սկսվում է «Տերունական աղոթքով» և շարունակվում սաղմոսներով:  
 
Մայր Աթոռի հովանու ներքո գործող կացարանում ապաստանած արցախցիներին այցելել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի պատասխանատու Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Այս պահին կացարում 16 ընտանիք է բնակվում՝ շուրջ 60 անձ: Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները Հայոց եկեղեցու ուշադրության կենտրոնում է...
 
Երևանում գումարվել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը, որտեղ հոգաբարձուների խորհրդի երեք անդամ են ընտրել, որոնք նոր գլխավոր քարտուղար են նշանակել Հայր Հուսիկ աբեղա Սմբատյանին։ Համագումարին հաստատվել է նաև տարվա բյուջեն։ Այս տարի ևս Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հատուկ...
 
Ռուբեն Սևակի ծննդյան օրը այցելություններին հյուրընկալել են գրողի անունը կրող 151-րդ դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ Ռուբեն Սևակի թանգարանը բացվել է 2013 թվականին՝ գրողի եղբորորդու ջանքերով: Ֆրանսահայ բարերարն իր ամբողջ ժառանգությունը նվիրաբերել է Մայր Աթոռին: Թանգարանում ներկայացված են Սևակի...
 
Բեյրութում տեղի է ունեցել Սուրբ Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց Համախմբումի ընդհանուր ժողովը: Բուն Բարեկենդանը Թբիլիսիում նշել են Հարիսայի փառատոնով, և Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվել է երեկոյան...
 
Նկարիչների միությունում բացվել է ՄԱՍԷ և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Արաբկիրի ՀՏ մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսը: Նրանց ներկայացրած աշխատանքների մեծ մասը սյուժետային են, որով ներկայացրել են Հիսուսի երկրային կյանքը: Ցուցահանդեսը հոբելյանական է, որովհետեւ...
 
Ավարտվում է Մեծ Պահքի առաջին շաբաթը, որը սկսվել է Բուն Բարեկենդանի կիրակիով: Հաջորդ կիրակին՝ փետրվարի 18-ը, եկեղեցական տոնացույցում հիշատակվում է որպես Արտաքսման կիրակի: Օրը հիշեցնում է մեղքի ծննդի և դրախտից մարդու արտաքսվելու մասին: Արգելված պտուղն ուտելով` մարդը ճաշակեց մեղքի և մահվան...
 
 
Պահքի երկրորդ կիրակին Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է Արտաքսման կիրակի։ Այն ներկայացնում է, թե ինչպես Աստված եդեմական պարտեզում առաջին պահեցողությունը սահմանեց մարդու համար: Դա մարդու հետ Աստծու առաջին ուխտն էր, որը խախտելով՝ մարդը վտարվեց դրախտից:  
 
19
20
21
22
23
24
25
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը և Արմավիրի մարզի Խոյ խոշարացված համայնքի մշակույթի և սպորտի տունը գրքեր նվիրաբերեցեին Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցին։ 2008 թ․ սկսած՝ ամեն տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է գիրք...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Հեղինակը թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն է: Ներսիսյան դպրոցի և Թբիլիսիում հայկական հետքն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը բազմաթիվ արխիվային նյութեր և ցուցանմուշներ հավաքագրել է...
 
«Յունիվերս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնին Նորքի հայորդյաց տան կարպետագործության ու գոբելենագործության դասարանի սան Ռիտա Մելիքսեթյանի աշխատանքը գրավել է առաջին հորիզոնականը։ Աստվածաշունչը ձեռքին կնոջ պատկերով Ռիտայի աշխատանքը մրցանակ է ստացել դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում։  
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման ծրագրին մասնակցող հոգևորականների Քահանաների վերապատրաստման ծրագրի օրակարգում եղել են դասախոսություններ, տարբեր ձևաչափերի հանդիպումներ և քննարկումներ: Քահանա հայրերը երեք շաբաթ միասին մասնակցել են աղոթքների, ժամերգությունների և պատարագների: Նրանք հնարավորություն են ունեցել գրավոր ամփոփելու իրենց հուզող հարցերը: Դրանց հիման վրա...
 
Մայր Աթոռի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետին ու Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին ուղեկցել է Ս. Հովհաննես Մկրտիչ, Ս. Վարդան մատուռ Մկրտարան, որտեղ կատարվել է Արևագալի ժամերգություն։ Այս ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում և հավատացյալներին հիշեցնում Քրիստոսի...
 
 
Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանը թեզ է պաշտպանել։ Նրա ընտրած «Թարգմանական կրոնական երկերը 18-րդ դարի պոլսահայ գրատպության մեջ» թեման քիչ է ուսումնասիրված։ Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր...
 
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիի հայերը, համայնքի հոգևոր առաջնորդների հետ այցելել են Խոջիվանքի պանթեոն՝ գրողի գերեզման, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Վիրահայերն այցելել են նաեւ մեծ լոռեցու տուն ու մասնակցել բանաստեղծի 155-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը։
 
Ընդունված կարգի համաձայն 40 օրյա պահքի ընթացքում Հանգստյան ժամերգություն կատարվում է յուրաքանչյուր ուրբաթ: Այս ժամերգության հիմքում Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթքներն են։ Հավատացյալները հոգևոր դասի հետ Տիրոջից խնդրում են հեռու պահել իրենց մեղքերից, խաղաղ ու անխռով գիշեր պարգևել:...
 
Մեծ պահքի երկրորդ կիրակին Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է Անառակի։ Դրանով եկեղեցին կարեւորում է ապաշխարհությունը։ Օրվա խորհուրդը Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում ներկայացված Անառակ որդու առակն է, որ զղջում է գործած մեղքերի համար և ներում խնդրում։ Ապաշխարությամբ հնարավոր է վերադառնալ հոր գիրկը։...
 
Հազարավոր հավատացյալներ այսօր ուխտավորաբար հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և իրենց զորակցությունը հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց հայարպետին։ Նրանք դատապարտել և անթուլատրելի են համարել վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող վարկաբեկող գործողությունները։ Մուշեղ եպ....
 
Ավետարանական «Անառակ որդու վերադարձը» առակի հիմքը ապաշխարության գաղափարն է: Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի համարում է, որ այս առակը ավետարան է՝ ավետարանի մեջ, և դրված է պահքի ոսկե շղթայում՝ որպես դարձի խորհուրդ: Արտաքսման կիրակիից հետո անառակ որդու պատմությունը հիշատակելով՝ եկեղեցու հայրերը...
 
Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել հայագիտությանը բերած ավանդի համար։ Հայոց Հայրապետը մտահոգություն է հայտնել կարդինալին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:  
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովին կքննարկվի Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերը։  
 
26
27
28
29
1
2
3
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի օրակարգում քննարկվել է Հայաստանին և Արցախին նետված մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանությունը, սոցիալական աջակցությունը և Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության համար իրականացված...
 
Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղեկցել է նորոգվող Մայր տաճար։ Արդեն գմբեթի ու որմնանկարների մեծ մասի վերականգնումն ավարտվել է։ Որմնանկարները նախ իջեցրել են պատերից, վերամշակել, վերականգնել ու կրկին տեղադրել։ Հատկապես ուշադրություն են...
 
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից վիրահայ համայնքի երիտասարդները Վրաստանի, Հայաստանի և Արցախի դրոշներով հիշատակի քայլերթով գնացել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացել կիրակնօրյա Պատարագին: Ավելի ուշ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 36 տարի առաջ 1988 թվականի փետրվարի 27-...
 
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին կառուցված սրբավայրում Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանը վարդապետական աստիճան է ստացել: Վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճանները հանձնել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նորաօծ վարդապետին հայոց...
 
 
Արեւագալի ժամերգության ավարտին հոգեհանգստյան կարգ է կատարվել: Այս օրերին եկեղեցին խնկարկում է 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ նահատակված անմեղ հայերի հիշատակը: Սումգայիթում կազմակերպված հայերի տեղահանության ու կոտորածի զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Հարյուրավոր հայեր...