Ապրիլ 2024

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Քրիստոսի հրաշափառ հարության տոնը նշել են Օսթինի հայ համայնքում: Թեքսաս նահանգի մայրաքաղաքում թեև եկեղեցի չկա, բայց հայկական եկեղեցական համայնք է գործում: Բոլոր պատարագները մատուցվում են հույն ուղղափառ սուրբ Էլիաս եկեղեցում:  
 
Թբիլիսիի, Բաթումի, Սամցխե-Ջավախքի, Մառնեուլի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում ու գյուղերում գործող հայկական եկեղեցիներում մեծ բազմությամբ և սրբազան արարողություններով նշվել է Հիսուսի հրաշափառ Հարության տոնը։ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ վիրահայերին շնորհավորել են պետական և հասարակական...
 
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու բակում իրականացվել է 3-րդ «Զատկական փառատոն»-ը, որտեղ երեխաները և պատանիները ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները և ներկայացել երաժշտական կատարումներով։ Պատմական Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում հաղորդություն ստացող հավատացյալները...
 
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նկատել է, որ հատկապես բարդ ու դժվար իրավիճակներում Հարության շնորհներով հավատացյալները զորանում են։ Հայրապետը հորդորել է չընկրկել պատուհասած փորձությունների դիմաց, չգործել պարտվողական հոգեբանությամբ և չվերածվել...
 
Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը հնչել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Տոնական Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեկիսկոպոս Ներսիսյանը: Տոնը մեծ շուքով նշել են Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոց նորաբաց հայկական եկեղեցում, Դոնի Ռոստովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Սամարայի,...
 
 
 
 
Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը Գուգարաց թեմի խնամքի ներքո գտնվող արցախցի ընտանիքներին օգնություն է բաժանել՝ անվանական փաթեթներ ընտանիքի բոլոր անդամների անուններով: Յուրաքանչյուր ընտանիքի նաև դրամական օգնություն է հատկացվել: Արցախցիներին համախմբումի ատենապետը հանդիպել է...
 
Newmag հրատարակչության կազմակերպած քննարկմանը Տավուշի թեմի երիտասարդների պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը ասել է, որ հավատքը պայքար է, օգնություն, մարտահրավեր: Իսկ 21-րդ դարում քրիստոնեությունը ոչ միայն կրոն է, այլև հսկայական քաղաքակրթություն: Թովմաս Առաքելյանն այս տարի հրապարակել է իր...
 
Տիրոջ Հրաշափառ Հարությանը հաջորդող կիրակին կոչվում է Կրկնազատիկ կամ Նոր կիրակի, որը մարդկային կյանքի նորոգության խորհուրդն ունի: Այդ օրը պատարագի ժամանակ հիշատակվում են Տիրոջ երևումներն իր աշակերտներին: Արևմուտքում այս կիրակին կոչվում է Սպիտակ Կիրակի՝ խորհրդանշելով հաղորդությամբ հոգևոր...
 
Կրկնազատկի տոնին՝ ապրիլի 7-ին, Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը: Մարդիկ ուխտավորաբար կայցելեն Մուղնի՝ մասնակցելու սուրբ Պատարագին և հպվելու զորավոր Ավետարանին: Շուրիշկանի Ավետարանը գրվել է ավելի քան 500 տարի առաջ Քաջբերունիք գավառի Ասպիսնակ...
 
 
Սուրբ Գայանե վանքում Ավետման տոնական պատարագը մատուցել է Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ամեն տարի նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ օրը հռչակվել է մայրերի ու մայրության բերկրանքին սպասող...
 
8
9
10
11
12
13
14
Վերաօծման արարողությունը կատարել է կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցու դպրաց դասի երգեցողության ներքո, հոգեւոր դասը եւ հավատացյալները մուտք են գործել վերանորոգ եկեղեցի: Սրբազան հայրը վերստին օծել է մայր խորանը, հարակից խորանները, մկրտության ավազանը, հիմնասյուները,...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդու՝ Սարգիս Իզմիրլյանի և նրա կնոջ հետ այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որը 2012 թվականին է վերանվանվել բարերարի անունով։ Տիգրան Իզմիրլյանի ներդրումը հիվանդանոցի վերազինման գործում անգնահատելի է: Իզմիրլյան ամուսիններն այցելել են...
 
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն, Կրկնազատկի տոնին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի առկայությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում Ավետարանը մնացել է մինչև երեկո: Այդ ընթացքում մարդիկ Շուրիշկանի Հրաշագործ...
 
Կառավարության որոշմամբ՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան դուրս է բերվում դպրոցներից, չնայած երեխաների ոգևորությունն ու հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է։ Օլիմպիադայի արդյունքներով հանրապետական փուլ են հասել 8-12-րդ դասարանի 105 աշակերտ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները պետության կողմից...
 
 
 
 
Կարմիր կիրակի՝ ապրիլի 21-ին Արագածոտնի թեմի Հովհանավանքում կլինի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը։ Սուրբ գիրքն ամբողջ օրը կմնա եկեղեցում։ Զորավար Անդրանիկը մարտից առաջ զորքի հետ հենց այս Ավետարանի վրա է երդվել։
 
«Դանիական-հայկական առաքելության» կազմակերպությունը երկու տասնամյակ շարունակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, Հայոց եկեղեցու տարբեր թեմերի հետ գործակցելով՝ կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում: 20 տարիների ընթացքում կազմակերպիչները իրենց ծրագրերում ներգրավել են երեցկանանց, աջակցել են քահանա...
 
«Բարձունք 5165» բարեգործական կազմակերպությունն այս տարի նշում է գործունեության 35-րդ ամյակը, իսկ Բուշ դյու Ռոնի հետ սկսել է համագործակցել 2003թ.-ից: Ատամնաբուժարանը թերապևտիկ և վիրաբուժական անվճար ծառայություններ է մատուցում Էջմիածնի բոլոր հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, սոցիալապես անապահով...
 
Մայր տաճարի զանգակատան առաստաղին քանդակազարդ հատվածներ կան: Դրանք և Պողոս, Պետրոս առաքյալների պատկերները վնասված են, որոնք այս պահին մասնագետները ամրացնում են: Բացի այդ՝ վնասված են կամարները, դրսում որմնանկարները շատ արագ են տուժում անձրևներից և արևից: Վերականգնումը կտեւի մի քանի ամիս։  
 
 
 
15
16
17
18
19
20
21
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Աշտարակի «Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։ Մրցույթի պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենավան և Արագած համայնքների թիմը: Վիտորինայի ընթացքում կատարումներով հանդես են եկել Աշտարակի «Գուլամերյան»...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան սանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված «Արտ Մյուզիք» արվեստի 15-րդ միջազգային փառատոնին: Քանոնի դասարանը Արաբկիրի Հայորդյաց տան 22 դասարաններից մեկն է: Այստեղ երեխաները հմտանում են արվեստի, արհեստի,...
 
Նոյեմբերից Կանաչուտ համայքնում ծառայության անցած Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը այցելում է Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներ և օգնություն բաժանում։ Արցախցիների մեծ մասը աշխատանք, տուն չունի, վարձով է ապրում։ Հոգևորականները արցախցի ընտանիքներին աջակցում են հնարավոր բոլոր միջոցներով:  
 
Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին կատարվել է հոգեհանգստյան կարգ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Իսրայելի ոստիկանության ապօրինությունների դեմ Իրաքի հայոց թեմի առաջնորդը ընդունել է Իրաքի Քաղդեական եկեղեցու պետ   Լուիս Սաքո...
 
 
 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան նկարչության դասարանի սաների աշխատանքները օրերս մասնակցել են Իսպանիայում կայացած «Տաղանդների մարաթոն» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և զբաղեցրել են 1-ին տեղը։ Բացի այդ՝ «Նոր ձեռքեր» 10-րդ համահայկական...
 
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմի անգլերեն տարբերակը: Համահեղինակներ Մհեր Քումունցը և Զոհրաբ Ըռքոյանը այս աշխատությունը հրապարակել են հայկական...
 
Հովվական այցով Պորտուգալիա է մեկնել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը Ադրբեջանը քանդել է Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հայկական համայնքը նշել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու...
 
 
 
22
23
24
25
26
27
28
Կարմիր կիրակին Խորհրդանշում է մարդկության փրկության համար Քրիստոսի թափած արյունն ու նրա արյամբ ծաղկած եկեղեցին: Այդ օրը, ավանդույթի համաձայն, Հովհաննավանք է տարվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Կարմիր Ավետարանը, որն ամբողջ օրը մնում է եկեղեցում։ Մարդիկ տարբեր վայրերից գալիս են մասնակցելու...
 
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթ կազմակերպելու համար: Նորին սրբությունը ընգծել է, որ երթի մասնակիցները, նաև եկեղեցականների առաջնորդությամբ, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ...
 
Վանական համալիրը նորոգվում է Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հովանավորությամբ։ Բարերարները նախատեսում են վերականգնել ամբողջ վանական համալիրի հոգևոր և աշխարհիկ կառույցները: Շինարարությունը հնարավոր է տևեն մինչև 10 տարի։ Առաջին փուլում կվերականգնվի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա՝...
 
Մոտ 10 տարում կառուցված բազիլիկ, փոքր զանգակատնով, Երվանդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը, սյուները սրբալույս մյուռոնով օծել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Նա նորաօծ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել: Սուրբ Աստվածածինը կունենա այցելու...
 
 
Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում կատարվել է Բարեխոսական կարգ։ «Տապան» թանգարանում բացվել է նաև Եղեռնի զոհերի վավերագիր նկարների, Հայոց ցեղասպանությունը ժամանակին լուսաբանած համաշխարհային մամուլի առաջին էջերի պատկերների ցուցադրություն, որոնք...
 
Գիտակցելով եկեղեցու եւ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը հատկապես նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Չնայած կրած ծանր կորուստներին, իրեն հասանելի բոլոր միջոցներով...
 
Ապրիլի 23-ի կեսգիշերին Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել է Մոցարտի Ռեքվիեմը՝ ոգեկոչելով 109 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակը: Նվագախումբը ղեկավարել է հրավիրյալ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Ռեքվիեմը կաթոլիկ եկեղեցում կատարվող հոգեհանգստայն մեսսա է,...
 
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Արարողության ավարտին հուշահամալիրի մոտ լրագրողները մոտեցան Վեհափառ հայրապետին:  
 
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ՝ ապրիլի 23-ի երեկոյան Հանրապետության Հրապարակից ջահերով երթի մասնակիցները գնացել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հոգևորականների առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները անցել են Երևանի կենտրոնական փողոցներով և Հայոց...
 
Ապրիլի 21-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը սուրբ պատարագ մատուցեց: Թեմակալ առաջնորդը Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման կոչով նամակ է հղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի...
 
«Լինենք համերաշխ, որ անկորուստ պահպանենք հայրենի մեր երկիրը: Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք»: «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանել է լրատվամիջոցներին:  
 
«Նեմեսիս» գործողության անդամ Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեցին մեծանուն հայի անտիպ օրագրությունը և եզակի լուսանկարներ։  
 
Նա զբաղվել է Արցախի պատմամշակութային կառույցների, եկեղեցիների վերականգնման աշխատանքներով։ Ուսումնասիրել է Արցախի հազարամյակների պատմություն ունեցող գյուղերը, դրանց ճարտարապետական յուրօրինական լուծումներով տները, փողոցները։ Նա համարում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, արթնությունը չպիտի կորցնել...
 
Արցախյան հարյուրավոր սրբավայրեր և ուխտատեղիներ 2020 թվականի պատերազմից հետո հայտնվել են ադրբեջանական գերության մեջ: Դրանց ճակատագիրը հայտնի չէ, զանազան տեղեկություններով մի մասը պայթեցվել է, մի մասը խեղաթյուրվել:
 
Վրաստանում Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով բողոքի գործողությունը և ոգեկոչման արարողությունը սկսվել է Թբիլիսիի «Իսանի» թաղամասից: Բազմաթիվ հայեր ջահերով, ցուցանակներով շարժվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ պահանջելով ճանաչել, դատապարտել ու հատուցել: Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ...
 
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հաշվեկշռում 1914 թվականին եղել է ավելի քան 200 վանք և 1600 եկեղեցի: Տաճարների հիմնական մասն ավերվել է, շատերը վերածվել են մզկիթների ու իջևանատների: Մինչև 1960 թվականը Թուրքիայում փորձել են վերացնել հայերի գոյության վկայությունները: Պատմության թանգարանում...
 
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Պատարագի արարողությանը մասնակցել է սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով դուրս է բերվել Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը...
 
Վանաձորի սուրբ Աստվածածին եկեղեցում ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված պատարագ է մատուցվել։ Պատարագի ավարտին հոգևորականների առաջնորդությամբ ներկաները ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում տեղադրված Ապրիլի 24-ի սուրբ նահատակների հուշակոթողի մոտ, կատարվել է բարեխոսական կարգ:  
 
 
«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստվող քահանաներին Բրազիլիայի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ Կանադայում ընդդեմ թուրքական ժխտողականության բողոքի ակցիա է իրականացվել Բռնի տեղահանված արցախցիները...
 
Համերգը նվիրված է եղել պարուսույց-պարադիր Փայլակ Սարգսյանի հիշատակին, ում հետ համույթի սերտ համագործակցությունը սկսվել է 1997թ.: Համերգին ներկայացվել են Փայլակ Սարգսյանի բեմադրությունները: Համույթը մշտապես հաղթում է Հայաստանում և արտերկրում անցկացվող պարային փառատոներին և ավանդաբար նոր...
 
Առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա...
 
Արցախից բռնի տեղահանությունից հետո Հայաստանում հաստատված արցախցիները հետզատկական շրջանում հաճախ են դիմում քահանային իրենց տներում զատկական տնօրհնեք կատարելու և տիրոջ հարության ավետիսը հնչեցնելու համար: Սովորաբար նրանք այդ հարցով դիմում են տեր Անդրեաս քահանա Թավադյանին։  
 
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ մայր տաճարում մատուցվել է Պատարագ, որի ավարտին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակաթողի մոտ կատարվել է բարեխոսական կարգ: Թեմակալ առաջնորդը ընթերցել է հայոց ցեղասպանության...
 
Վերապատրաստում անցնող քահանաները Մայր Աթոռ են ժամանել Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Նրանք տարբեր սերունդների, տարբեր փորձառության հոգևորականներ են: Դասընթացը տևել է երեք շաբաթ: Առաջին շաբաթը քահանաները կենտրոնացել են հոգևորի առաքելության վրա, ապա քահանան որպես դաստիարակ, ուսուցիչ, իսկ երրորդ...
 
Կանադահայերը թեմակալ առաջնորդի և հոգևորականների գլխավորությամբ գնացել են Կանադայում Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման: Ակցիայի մասնակիցները բարձրացրել են Արցախի դրոշը: Նրանք հայտարարել են, որ թուրքական ժխտողականության...
 
 
 
29
30
1
2
3
4
5
Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Սուրբ Խաչ եկեղեցում տոնական պատարագ է մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ...
 
Ջրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում: Բարերարներն են՝ Արթուր Խաչատրյանը և Էդգար Տոնականյանը: Մոտակա բնակավայրերից միայն...
 
Սուրբ Խաչի երևման տոնի օրը նաև Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման և ուխտի օրն է: Ամեն տարի այս օրը եկեղեցի է բերվում Տիրոջ խաչափայտի մասունքը և մատուցվում տոնական պատարագ։ Ապարանից և հարակից բնակավայրեից հավատացյալներն այցելում են Սուրբ Խաչ՝ մասունքից զորություն առնելու և իրենց ուխտը նորոգելու:...
 
«Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ նախագահ Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրել է կազմակերպության նպատակն ու ծրագրերը և հայցել է Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ կառույցի գործունեության համար։ Իր հայրական օրհնությունը բերելով կազմակերպության անդամներին, Նորին Սրբությունն...
 
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հավերժի ճամփորդներ. անուններ, պատմություններ և երազանքներ» խորագրով առցանց ցուցադրության շնորհանդես, որն իրականացվել է ՀԲԸՄ աջակցությամբ։ Ցուցադրությունը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Թանգարանի տնօրենը հայտարարել է, որ...
 
Մենագրության հեղինակը Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանն է, որն արդեն երկրորդ անգամ է գիրք հրատարակում նվիրված Կիլիկիայի թագավորական ձեռագրերին: Գիրքը երկլեզու է, հայերեն և անգլերեն։ Կազմին հատված է ձեռագրից, որտեղ ներբողվում է Կեռան...
 
Բրազիլացի լրագրողների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ հայ ժողովուրդը սպասում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների ու հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ գնահատականին։ Վեհափառ...