Բրազիլացի լրագրողների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ հայ ժողովուրդը սպասում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների ու հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ գնահատականին։ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ լրատվամիջոցները իրենց լսարանին կներկայացնեն տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը, կբարձրաձայնեն արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձի խնդիրները։

 
2024-04-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ