Ապրիլի 23-ի կեսգիշերին Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել է Մոցարտի Ռեքվիեմը՝ ոգեկոչելով 109 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակը: Նվագախումբը ղեկավարել է հրավիրյալ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Ռեքվիեմը կաթոլիկ եկեղեցում կատարվող հոգեհանգստայն մեսսա է, որը 18-րդ դարում կորցնելով իր ծիսական նշանակությունը, հնչում է նաև համերգասրահներում: Երաժշտագետների կարծիքով Մոցարտի Ռեքվիեմը ամենահայտնի և ամենահաճախ հնչող ստեղծագործություններից մեկն է ամբողջ աշխարհում:

 
2024-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ