Դեկտեմբեր 2025

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
Նարեկ սարկավագ Թեմուրյանի «Հայ եկեղեցու Քրիստոսաբանական միտքը 8-9-րդ դարերում» վերնագրով մագիստրոսական աշխատանքն ամփոփում է տվյալ ժամանակաշրջանի մեծանուն հայրերի գործերը: Դավիթ սարկավագ Սերգեյենկոն անդրադարձել է եկեղեցու սոցիալական ծառայության հիմնական սկզբունքներին, համեմատական վերլուծություն է...
 
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը համարում է, որ Պատարագին Կաթողիկոսի անվան զեղչումը ժխտում է նվիրապետական կարգին, ժխտում է եկեղեցական իշխանությանը, սեփական պատկանելիությանը։ Դա նշանակում է, որ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում։ Ըստ նրա՝ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով,...
 
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առթիվ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Ավարտին՝ Հայոց Հովվապետը Պահպանիչ աղոթքով...
 
Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակած «Սիրո պատմություններն Աստվածաշնչում» գրքին ծանոթանալու, քրիստոնեական և ամուսնական սիրո մասին զրուցելու նպատակով Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հանդիպել է երիտասարդների հետ: Գիրքը թարգմանվել է գերմաներենից, այն բոլորի, բայց առավելապես երիտասարդ...
 
 
 
 
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որով պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Սուրբ Էջմիածինը համարում է, որ Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով...
 
Արտաշես Ամիրյանի ոտքերը ցրտահարվել են Արցախյան պատերազմի ժամանակ Օմարի դիրքերում։ Ավելի ուշ բժիշկները ստիպված են եղել անդամահատել ոտքը։ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ պատահական հանդիպումից հետո Վեհափառը նրան առաջարկել է իր օժանդակությամբ մեկնել Հնդկաստան՝ պրոթեզավորման: 2020 թվականից ի...
 
Պետք է հավատարիմ լինենք Մայր Աթոռի կանոնադրությանը․ Տ․ Եփրեմ քահանա Հարությունյան Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը ընդգծում է, որ Վեհափառը Գարեգին երկրորդն է եւ նրան հոգեւորականները հավատարմությամբ ուխտ են արել, հետեւաբար՝ նրան պետք է հավատարիմ լինեն։ Դա նաեւ Մայր Աթոռի կանոնադրությունն է պահանջում...
 
Տեր Մյուռոն քահանա Ադամյանը հայտարարում է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու կողմնակիցն է։ Նա համոզված է, որ մեր եկեղեցին պետք է իր հաղթական ընթացքը շարունակի այնպես, ինչպես 1600 տարի։
 
Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը համարում է, որ ոչ մի դեպքում չի կարելի մարդուն թիկունքից հարվածել։
 
Տեր Տիրան քահանա Նահապետյանը կարծում է, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իրեն վստահվածի համար և բոլորն էլ պատասխան են տալու Աստծո առջեւ։
 
Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը կարծում է, որ որտեղ էլ լինեն հոգեւորականները ծառայության իրենց հայացքը ուղղված է Գրիգոր Լուսավորչի գահը և Ամենայն Հայոց Հայրապետը։
 
Մայր Աթոռի դիվանապետը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ Քննչական կոմիտեում, որտեղ հրավիրվել էր հարցաքննության համացանցում տարածված տեսանյութերի գործով: Հարցաքննության ավարտից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան: Նրան մեղադրում են թմրամիջոց իրացնելու մեջ։  
 
Պաշտպանները միջնորդել են դատարանին հնարավորություն տալ Բագրատ սրբազանին մասնակցելու դեկտեմբերի 10-12-ը ՄԱՍԷ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված եպիսկոպոսաց ժողովին: Միաժամանակ առաջարկել են 3.800.000 դրամ գրավ: Դատարանը սրբազանի կալանքի միջնորդության հարցը կքննի դեկտեմբերի 9-ին, ժամը 15:30...
 
Շնորհանդեսը կայացել է առանց սրբազան հոր ներկայության: Գրքի առաջին երկու գլուխները ներառում են հատվածներ սրբազանի նախորդ՝ «Ավետյաց երկրի տեսիլքով» և «Միտք և բանք» գրքերից: Շարունակության մեջ հեղինակի հոդվածներն են, զրույցները՝ պետություն-եկեղեցի-ազգ միասնության մասին: Գիրքը տարբեր բնագավառներում...
 
Բանախոսները անդարդարձել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, պատմական փաստերի խեղաթյուրմանը: «Հիշողությունը սպառնալիքի տակ», «Վերաիմաստավորումից մինչև ժխտում. Խորհրդային անցյալը ադրբեջանական պատմագրության մեջ 1991 թվականից հետո» այս խորագրերով ելույթները փաստերով վերլուծություններ էին ընդդեմ...
 
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցում Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ հավատացյալները մասնակցել են ժամերգության ու միասնական աղոթքի: Ներկաները աղոթել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող...
 
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը ստեղծագործական կազմի աշխատանքային գործունեության տասնամյաի առիթով հանդես է եկել «Լույս» պարային ներկայացմամբ։ Համույթը հիմնադրվել և գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո։ Այս տարիների...
 
Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն և միասնական աղոթք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդության 26-ամյակի առիթով: 2001թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել սրբազանը եպիսկոպոսական ձեռնադրության է արժանացել և նշանակվել Շիրակի...
 
 
 
8
9
10
11
12
13
14
Նորին սրբությանը Մարսելի քաղաքապետարանում պաշտոնապես ընդունել է քաղաքապետ Բենուա Պայանը։ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նահանգային խորհրդի նստավայրում Վեհափառը առանձնազրույց է ունեցել նահանգային խորհրդի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի հետ, որը Ֆրանսիայի հայասեր գործիչներից է և...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և Սահմանադրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «...
 
Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և քառասնօրյա պահեցողության շրջան անցած նորաօծ եկեղեցականները կիրակի օրը Հայոց տարբեր եկեղեցիներում մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը: Օրվա ավարտին Հայոց վեհարանում նրանց ընդունել է Գարեգին Երկրոդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 
 
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Արագածոտնի, Շիրակի, Տավուշի թեմական քահանաների նախաձեռնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթք են բարձրացրել...
 
 
Նա Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գերմանացի պատմաբանը 2015-ին հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը, որում ներկայացրել է 1915-1916 թվականներին վերաբերող, երբևէ չհրատարակված բազմաթիվ փաստաթղթեր...
 
Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը կարծում է, որ Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Եկեղեցու դեմ կառավարության ճշումները բեւեռացնում են հասարակությունը։ Ըստ նրա՝ միշտ կան մարդիկ, որոնք կառավարության և կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են։ Նա նատել է, որ մի կողմից Հայաստանը...
 
Սրբազան պայքարի գործով դատաքննությանը Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ Քննչական կոմիտեի ղեկավարը մինչեւ հիմա չի ներկայացրել որեւէ ապացույց, որ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական պլան կա։ Նա համարում է, որ քննչականի ղեկավարը անպատասխանատու հայտարարություն է արել։  
 
Հոգևոր դասն ու հավատացյալները աղոթել են Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տան դհոլահարների համույթը մասնակցել է «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին ու արժանացել է Գրան Պրիի: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տանը 22 դասարան է գործում: Մոտ 400 երեխա սովորում երաժշտության, կերպարվեստի, սպորտի,...
 
 
 
15
16
17
18
19
20
21
Հայ եկեղեցին նշել է Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Հավատացյալները Գյումրու Յոթվերք եկեղեցու բակից խաչերթով գնացել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել...
 
Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը հետաձգվել է հանրային մեղադրողների բացակայության պատճառով: Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել...
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան պարի, դհոլի և քանոնի դասարանի սաները ԱՄՆ-ում ներկայացրել են հայկական պարն ու երաժշտությունը: Համերգաշարը ոչ միայն մշակութային շրջագայություն է եղել, այլև հայկական ինքնության ու արվեստի մեծ տոն: Այն հաստատություններում, որտեղ ներկայացել է «...
 
Արաբկիրի Հայոդյաց տան մարզադահլիճում անցկացվել է Ավանդական կարատեի «Զեյթուն» ակումբի 9-րդ փակ առաջնությունը: Շուրջ չորս տարի ակումբի 9 մասնաճյուղերից մեկը գործում է Արաբկիրի հայորդյաց տան հարկի ներքո: Մարզաձևը մեծ մասսայականություն է վայելում: Տարբեր տարիքի սաներ են հաճախում: Մրցասպարեզում 250-ից...
 
Պատմաբան Ստեփան Ստեփանյանցը նոր աշխատությամբ անդրադարձել է 19-ից 20-րդ դարերում հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ այլակրոնների և այլադավանների կրոնական կապերին: 620 էջանոց փաստաթղթերի ժողովածուն լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը: Հեղինակը կազմել, թարգմանել, ծանոթագրել է...
 
 
 
 
Սրբազան պայքարի գործով դատական նիստին Բագրատ Սրբազանը հորդորել է հավատացյակլներին ու իր աջակիցներին գնալ Սուրբ Էջմիածին, մասնակցեք եկեղեցու պաշտպանությանը, աջակցություն ու զորակցություն հայտնել Մայր Աթոռին։ Նա նկատել է, որ այս ամբողջ ընթացքը կապված է հայ ժողովրդի գոյության ու պատմության հետ:...
 
Արագածոտնի թեմի հոգեւորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում՝ ինչպես նախատեսված էր, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված՝ Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին...
 
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրել էր, որ Բուլղարիայում հայոց եկեղեցու թեմական խորհրդի մի քանի անդամ համերաշխություն են հայտնել հայտարարություն տարածած տասը եպիսկոպոսներին՝ կարգալույծ եղած նախկին քահանա արմեն Մելքոնյանի հետ: Թեմական գրեթե բոլոր կառույցները, Բուլղարիայում գործող...
 
Միկրոավտոբուսով, ոստիակնների ու քաղաքացիական հագուստով անձանց հսկողությամբ Մայր աթոռ ժամանած եպիսկոպոսների խումբը Տրդատ թագավորի կամարի մոտ փորձել է հայտարարություն ընթերցել, սակայն հավատացյալների վանկարկումների արդյունքում նրանց ձայնը չի լսվել։ Սկզբում եպիսկոպոսների խմբի անունից փորձել է...
 
 
 
22
23
24
25
26
27
28
 
 
 
 
 
 
 
29
30
31
1
2
3
4