Ապրիլ 2026

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
31
1
2
3
4
5
 
 
 
Բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավանդության համաձայն, արարողությունը հանդիսապետել է Ամենայն Հայոց Հայրապետը: Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում, աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Քրիստոսի օրինակով նախ օրհնել...
 
Մայր Աթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն և ապաշխարողաց արձակման կարգ է կատարվել, որից հետո սուրբ Պատարագ է մատուցել Հայր Դավիթը: Հենց ավագ հինգշաբթի Հիսուս հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց...
 
Ապաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է: Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում սուրբ Հաղորդությանը։ Ովքեր ապաշխարությամբ են անցել Մեծ Պահքի շրջանը, վաղ առավոտյան՝ ժամը 7:30-ին գնում են եկեղեցի, որտեղ ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողաց կարգ: Սաղմոսներով և...
 
Ավագ հինգշաբթի երեկոյան՝ Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակին, հայոց եկեղեցիներում կատարվում է խավարման կարգ, որն ավագ ուրբաթի խորհրդի մասն է: Հինգշաբթի երեկոյան Աստծո որդին ձերբակալվում է մատնությամբ, չարչարանքների, անարգանքի ենթարկվում, ապա մահվան դատապարտվում: Եկեղեցիներում խավարման և...
 
Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար: Ավագ ուրբաթ Սուրբ Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա: Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը նկարագրող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելը, Գողգոթայի վրա...
 
Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ԱԱԾ-ից պահանջելու այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա շուրջ մեկ տարի գաղտնալսումներ են իրականացվել։ Փաստաբանները պնդում են՝ եթե այդ նյութերը չտրամադրվեն դատարանին, ապա գործով ձեռք բերված բոլոր ապացույցները պետք է ճանաչվեն ապօրինի՝...
 
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» բաժնի ուսանողները վերականգնել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները։ Նրանք քննել են վնասվածքների պատճառները, բացահայտել են խոնավության, ջերմաստիճանի, հպման,...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արարողությունը տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Հանդիսավոր թափորն ուղեկցել է Վեհափառ Հայրապետին։ Եկեղեցուց դուրս է բերվել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը։  
 
Մայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին:
 
Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, Քրիստոսի Հարության ավետիսը միմյանց փոխանցելով, հոգևոր դասը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, համախմբվեց Վեհարանում։ Կատարվեց Տնօրհնեքի արարողություն. օրհնվեցին Վեհարանի բարիքները՝ հացը, ջուրն ու աղը։ Հաստատված կարգի համաձայն՝ հոգևորականները,...
 
Սուրբ Հարության Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Հավատացյալները սրբազան հոր հետ Տիրոջից օրհնություն են հայցել, որպեսզի Սուրբ Հարության կենարար շնորհով ամուր մնան իրենց հավատքի մեջ: Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում ժողովրդական երգ ու պարով է...
 
Վեհափառ Հայրապետը պատգամել է՝ նախընտրել բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվել վնասակար ու կործանարար երևույթները բացառելու...
 
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հարության տոնի Պատարագը մատուցել է Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Ներկա են եղել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ։ Արարողության ավարտին Սրբազանը օրհնել է ներկած հավկիթները և ազդարարել Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:  
 
Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ...
 
6
7
8
9
10
11
12
Սուրբ Հարության տոնական Պատարագը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցել է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում: Պատարագի ավարտին առաջնորդարանում տնօրհնեք է արվել, ապա ընդունելություն, որի ժամանակ հոգևոր հայրերին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել են...
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սուրբ Պայծառակերպության մայր եկեղեցում տոնական Պատարագը մատուցել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Մոսկվայի հայությունը մեծ շուքով է նշել տոնը: Եկեղեցական արարողություններին և ժողովրդական տոնախմբությանը մասնակցելու համար առաջնորդանիստ եկեղեցում են հավաքվել հարյուրավոր...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են դատարան հրավիրել և հարցաքննել ՆԳՆ Վաղարշապատի համայնքային բաժնի այն ոստիկանին, ով իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը։ Պաշտպանական կողմը կասկածում է, որ Գառնիկ Ղազարյանը...
 
Այս սրբազան արարողության նպատակն է հիշել ննջեցյալներին և Հարության մեծ տոնի ավետիսը հասցնել նրանց հոգիներին: Վեհափառ Հայրապետը Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի նահատակվելու օրը՝ ապրիլի 6-ը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր: Գարեգին Բ Ամենայն Հայոց...
 
Ավետման տոնի առիթով Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել, որի ավարտին կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Օրհնություն են ստացել նաև սարկավագների կանայք, որոնք իրենց զավակի ծնունդին են սպասում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել...
 
 
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և...
 
Դատավարության հիմնական փուլում դատարանը կհետազոտի ներկայացված ապացույցները: Պաշտպանական կողմը սկզբունքային առարկություններ և անհամաձայնություն ունի։ Նրանց պնդմամբ՝ գործում առկա ապացույցները ոչ միայն անհատականացված չեն, ինչը թույլ չի տալիս պարզել, թե որ ապացույցը կոնկրետ ում է վերաբերում, այլև...
 
 
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:  
 
Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը: Այդ առիթով Գարեգին երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնից Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է տեղափոխվել Սրբի մասունքն ամփոփող խաչաձև...
 
Կրկնազատկին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում հավատացյալները Սուրբ Պատարագի ընթացքում հաղորդակցվել են Շուրիշկանի հրաշագործ Ավետարանից բխող զորությանը: Ավելի քան 25 տարի է Կրկնազատիկին Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի...
 
Կրկնազատիկին Վեհարանում ավելի քան 650 երիտասարդ Հայրապետական մաղթերգով դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հայաստանի թեմերի երիտասարդաց միությունների անդամների ցանկությամբ են հոգևորականները կազմակերպել ուխտերթը դեպի Մայր Աթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է երիտասարդներին և մաղթել, որ...
 
13
14
15
16
17
18
19
Ադրբեջանի իշխանությունը համակարգված, նպատակային և պետական մակարդակով Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Այս ընթացքում հիմնովին ավերել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին...
 
Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Մայր Աթոռը հայտարարել է, որ նշանակումը կատարվել է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության և խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ...
 
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործը կարճվի և դադարեցվի Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը: Փաստաբանը պնդել է, որ հանցագործության օբյեկտ գոյություն չունի, Սրբազանը իրեն մեղսագրվող արարք չի գործել: Դատարանը մերժել է...
 
Կարգալույծ Արամայիս Թոխմազյանը և Ստեփան Ասատրյանը չեն ներկայացել դատարան։ Մեղադրանքի համաձայն՝ Մկրտիչ Սրբազանը թեմի հոգևորականներին պարտադրել է մասնակցել վարչապետի դեմ կազմակերպված հավաքներին, իսկ 2021 թվականի ընտրությունների ժամանակ հրահանգել չքվեարկել իշխող ուժի օգտին։ Սրբազան հայրը մեղադրանքը չի...
 
 
Մայր Աթոռը հորդորում է կառավարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց...
 
Թեմի հոգևոր դասն ու ուխտավորները միասնական աղոթել են հանիրավի ազատազրկվածների՝ հոգևորականների, գերիների, անհետ կորածների, Հայոց Հայրապետի արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: Եկող ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ժամը 19․00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի...
 
 
20
21
22
23
24
25
26
Սուրբ Հարության երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի: Այն խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը, երբ Քրիստոսի հարության լույսը տարածվում է աշխարհով մեկ, Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կրողները՝ տարածելով աստվածային խոսքը: Ժողովուրդը...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով ժամանած Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը աղոթել է Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել է Նորին Սրբությանը։...
 
Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում հազարավոր քաղաքացիներ միացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին և գրավոր դիմում ներկայացրել դատարան։ Նրանք պնդում են, որ Սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատցյալների...
 
 
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ոչնչացրել է։ Տեղեկությունը տարածել է Արցախի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող Հովիկ Ավանեսովը: Ըստ նրա՝ տեղի ունեցածը հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի...
 
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պնդում է, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ դրույթները Սահմանադրության կոպիտ խախտում են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կուսակցության ներկայացուցիչներին հրավիրի և բացատրություն ստանա։ Ըստ նրա՝...
 
Տեր Մուշե քահանա Վահանյանը կարծում է, որ իշխանության արածը ոչ թե բարեփոխում է, այլ պարզապես եկեղեցու քանդման նոր ծրագիր և նոր արշավ, որը պատրաստվում են իրականացնել ընտրություններից հետո։  
 
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իշխանությունը իրավասություն չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։ Նա համարում է, որ իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավը խախտում է գործող բոլոր օրենքները։  
 
Տեր Փառեն քահանա Առաքելյանը համարում է, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացրածը ոչ թե նախընտրական ծրագիր է, այլ սպառնալիք։ Նա կարծում է, որ այդ ծրագրով իշխող ուժը ասում է՝ եթե կրկին իշխանության գան, պետք է քանդեն եկեղեցին։  
 
Տեր Նարեկը պնդում է, որ Եկեղեցու մասին իշխանությունների պատկերացումները չեն համապատասխանում ոչ Սահմանադրությանը, ոչ եկեղեցական կանոնագրքին և ոչ էլ բարոյական նորմերին։ Նա համարում է, որ իշխանության գործողությունները միտված են ազգը մասնատելուն։  
 
Ըստ Տեր Սարգիս քահանա Սարգսյանի՝ իշխանությունը, որ նշանակված է Սահմանադրության նորմերը վերահսկելու համար, ինքն է առաջինը խախտում այն։ Նա անընդունելի է համարում իշխող կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցահալած դրույթները։  
 
Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում դրսի ուժերին խոստումներ է տվել, բայց ինքն անկարող է այդ հարցերով զբաղվել։ Եկեղեցին և եկեղեցականները չեն վախենում բռնաճնշումներից, կալանավորումներից, անհիմն հետապնդումներից։ Մենք տեսնում ենք եկեղեցականների և հավատացյալ ժողովրդի միասնական հակազդեցությունը Նիկոլ...
 
Տեր Մուշե քահանա Վահանյանի պնդմամբ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հռչակած, այսպես կոչված, «Եկեղեցու բարենորոգման» նախագիծի քողի տակ Հայ Առաքելական Եկեղեցին քանդելու, ավերելու և կազմալուծված եկեղեցի ունենալու ծրագիրն է։
 
Հուշահամալիրում կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11․00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի...
 
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ...
 
Դատարանը որոշել է երկու ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ սա իշխանությունների պատասխանն է 2024-ին մեկնարկած զանգվածային խաղաղ հավաքներին: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ գործում չկա որևէ տվյալ, որը կփաստի Բագրատ Սրբազանի կամ մյուս...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծում է, որ ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։ Ցեղասպանության աղետալի դեպքերից...
 
Հայոց Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականին, ապրիլի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը: Ապրիլի 24-ին կատարվող բարեխոսական կարգի, Սուրբ Պատարագի ընթացքում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս...
 
Թանգարանում որբերի կյանքին նվիրված իրեր են, վավերագրեր, լուսանկարներ և որբացուցակներ: Բակի խորքում տեղադրված է Մարիա Յակոբսենի հուշաքանդակն ու տապանաքարը՝ «հայ որբերի մայր» արձանագրությամբ: Մյուս կողմում ցնցոտիներով հայ որբերին պատկերող քանդակաշարն են։ Բեյրութից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա...
 
«Պայքարը շարունակվում է» կարգախոսը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայկազուն Սրբազանը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը երթի մասնակիցներին: Սրբազան հայրը կոչ է արել հավատարիմ մնալ ինքնությանն ու...
 
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Անմար կրակի մոտ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Խոնարհումի համար դուրս է բերվել Հայոց Ցեղասպանության...
 
Նրանց նպատակն էր ոչնչացնել հայկական ինքնությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման, այլև դավանանքն ու ազգությունը փոխելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ճանապարհով։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով որբացած հայ երեխաները պետք է բաժանվեին մուսուլմանական...
 
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում գիտնականը ներկայացրել է 1955-2025 թթ․ իր գրի առած ու ձայնագրած նյութերը, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը: Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է բռնի իսլամացված...
 
Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսության ներկայացուցչության և Սանտ Էջիդիո համայքի ջանքերով Հայոց ցեղասպանության և Նոր քրիստոնյա նահատակների հիշատակին նվիրված միջեկեղեցական արարողություն է տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման...
 
Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանի մենագրությունը ինը տարիների հետազոտական պրպտումների արդյունքն է: Հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության կոլեկտիվ հիշողության և պատմական տրավմայի հաղթահարման մեխանիզմները, Մեծ եղեռնի հիշատակության արարողությունների...
 
Ջեմալի վրիժառու Արտաշես Գևորգյանի եղբոր թոռը՝ Վերգինե Գևորգյանը Ցեղասպանության թանգարանին է նվիրել Գևորգյանների անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ, սակայն Արտաշես Գևորգյանի իրերից ոչինչ չի պահպանվել: Նրան 1930-ականներին մեղադրել են կոլտնտեսությունը կողոպտելու մեջ և դատապարտել երեք տարվա...
 
Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի հիման վրա գրված գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Միքայել Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության...
 
Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսիսյանի թոռը՝ Աստղիկ Ներսեսյանը ուսումնասիրությունների ընթացքում պատահաբար պարզել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի «Հայ տղան» պատմվածքի հերոսը իր պապն է: Պատմությունը տպագրվել է 1915–ին՝ Ալեքսանդրիայում։ Ենովք Ներսիսյան եղել է ընդամենը 15 տարեկան: Հերոսամարտին...
 
Լոնդոնի Իլինգ հայաշատ շրջանում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հավերժական կրակ» խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի հանդիսավոր ոգեկոչում։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է այն...
 
Երթը սկսվել է Իսանի թաղամասից։ Երիտասարդ ջահակիները երթով շարժվել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Ավելի ուշ՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի...
 
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ է կատարվել՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների աղոթական ներկայությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՌԴ...
 
Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավելի ուշ՝ եկեղեցականների թափորը, Սուրբ Նահատակների մասունքարանով, հավաքվել է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող ուխտի...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում անցկացվող փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի ազգային խորհրդի փաստաբանական պալատի անդամների և տարբեր քաղաքների փաստաբանական...
 
2019 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հավատացյալները Հովհաննավանքի ուխտի օրը հաղորդակցվում էին Կարմիր Ավետարանից բխող զորությանը: Այս տարի Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Ավետարանը Հովհաննավանք տանելը իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի...
 
27
28
29
30
1
2
3
Եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականին՝ երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Սա առաջին եկեղեցին է, որի հիմքերը դրվել են խորհրդային իշխանության փլուզումից հետո: Եկեղեցին օծվել է 2000 թ. մայիսի 3-ին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Ամեն տարի մայիսին...
 
Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է քննչական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի շրջանակում Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները քաղաքացիներին կոչ էին արել...
 
Հանդիպման առանցքում «Տեառնընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերների հիման վրա ստեղծված փազլների շնորհանդեսն էր։ Դրանց նպատակն է երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակույթին և այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը պետք է դառնան: Առաջիկայում շարքը կհամալրվի...
 
Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Դիմորդները գրավոր քննություն են հանձնելու Հայոց լեզու առարկայից, և բանավոր՝ Հայոց պատմություն և հայ գրականություն...
 
«Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը» խորագրով անգլերեն հատորը Մոնպելյեի համալսարանում արվեստի և միջնադարի պատմության դոկտոր Էմմա Չուգասզյանի երրորդ մենագրությունն է Կիլիկիայի մանրանկարչության մասին: Հովհաննես արքեպիսկոպոսը՝ Հեթում Առաջին արքայի եղբայրը, Գռների մանրանկարչական...
 
 
 
Կովկասի մուսուլմանների վարչությունը փորձ է անում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։ Մայր Աթոռը նկատում է, որ սրբավայրերի պղծումը, յուրացումը...
 
Երևման Սուրբ Խաչի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կտեղափոխվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Երկար տարիներ այն պահվել է Աղթամարի Սուրբ Խաչ վանքում, իսկ 1915 թվականից հետո տեղափոխվել Մայր Աթոռ: Սուրբ Խաչի երևման տոնը հիշատակությունն է 351թ. մայիսին Երուսաղեմի երկնքում՝...
 
«Սրբազան պայքարի» գործով պաշտպանները դատարանում հայտարարել են, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում՝ անձանց քաղաքացիական և հասարակական վարքի, ինչպես նաև պետական կարևորության հարցերում սեփական իրավունքներն իրացնելու պատճառով: Շուրջ մեկ ժամ տևած ելույթում Խուդոյանն ամփոփել է՝ դատական քննությամբ...