Սրբոց Թարգմանչաց տոնը Այբ դպրոցում


Սրբոց Թարգմանչաց տոնի օրը «Այբ» դպրոցում նշանավորվեց կրթական ավանի տարածքում կառուցվող Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված արարողությամբ։ Դպրոցի համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծեց, որ թարգմանիչներին սրբացնելով և նրանց նվիրված տոն սահմանելով՝ հայ ժողովուրդը... ավելի

Սուրբ Թարգմանչաց տոնը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Հոկտեմբերի 10-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշվեց Թարգմանչաց տոնը, և Սուրբ Պատարագ մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց դեպի Օշական... ավելի

Կանթեղ մրցանակաբաշխությունը Թարգմանչաց տոնի օրը Օշականում


Թարգմանչաց տոնի առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ «Կանթեղ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են տեղացի և արտերկրից ժամանած գրողներ ու թարգմանիչներ։ Մայր Աթոռի օրհնությամբ և աջակցությամբ... ավելի

Հայկական արմատներ ունեցող Սամուիլ արքայի աճյունը վերադարձվեց Բուլղարիա


Հոկտեմբերի 3-ին Բուլղարիայում պետական հատուկ արարողակարգով Սալոնիկից Սոֆիա տեղափոխվեց ավելի քան հազար տարի անց երկիր վերադարձված Սամուիլ արքայի աճյունը, որը զետեղվեց Սուրբ Սոֆիայի բազիլիկի մարմարե սարկոֆագում։ Սամուիլի հայկական արմատների մասին հիշատակել են Նիկողայոս Ադոնցը և Հովհաննես Իվանովը։... ավելի

Մայր Աթոռի ժողովը վճռական անհամաձայնություն հայտնեց քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ


Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Ժողովականները հանդես եկան հայտարարությամբ՝ հայտնելով վճռական անհամաձայնություն... ավելի

Միջազգային գիտաժողով Ազգային գրադարանում՝ նվիրված Ոսկանյան Աստվածաշնչի 360-ամյակին


Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 8-9-ն ընթանում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու ջանքերով Ամստերդամում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 360-ամյակին։ Աշխարհի 22 երկրներից ժամանած ավելի քան 110 մասնագետներ... ավելի

Մոսկվայի հայ երիտասարդները՝ Մայր Եկեղեցու կողքին


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում համախմբվում են եկեղեցասեր ու հայրենասեր երիտասարդները՝ միասին աղոթելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապն ամուր պահելու համար։ Երիտասարդներն ամեն ինչ անում են հանուն... ավելի

Դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը և նրա որդուն


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 8-ին մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Պաշտպանական խմբի փոխանցմամբ՝ դատավորի կայացրած որոշումը միանգամայն կանխատեսելի էր և վճռված... ավելի

Իտալիայի Ալբայրատե համայնքի ուխտավորներին ընդունեց Վեհափառ Հայրապետը


Հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլանի մոտ գտնվող Ալբայրատե համայնքի ուխտավորներին՝ Հայր Ֆրանչեսկո Կարլետի առաջնորդությամբ։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև... ավելի

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին ընդունեց Հայոց Հայրապետը


Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին։ Նրանց առաջնորդում էր համայնքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս ավագ քահանա Պետոյանը։ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ... ավելի

Իրավաբանները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը


Հոկտեմբերի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ: Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն... ավելի

Պատարագի շնչով. նոր ցուցահանդես Ռուբեն Սևակ թանգարանում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ թանգարանում բացվել է երիտասարդ նկարչուհի Նոնա Հովհաննիսյանի «Պատարագի շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքներում պատկերված են հոգևորականներ և միանձնուհիներ՝ սուրբ պատարագի խորհրդակատարության ու աղոթական վիճակի մեջ։ Ցուցահանդեսը թանգարանում... ավելի