Սրբոց Թարգմանչաց տոնի օրը «Այբ» դպրոցում նշանավորվեց կրթական ավանի տարածքում կառուցվող Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված արարողությամբ։ Դպրոցի համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծեց, որ թարգմանիչներին սրբացնելով և նրանց նվիրված տոն սահմանելով՝ հայ ժողովուրդը նվիրականացրել է թարգմանության գաղափարը՝ որպես ինքնության կարևոր վկայություն։ Ճարտարապետ Էրիկ Օհանյանի նախագծած եկեղեցու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2029 թվականին։

 
2026-10-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ