Հոկտեմբերի 3-ին Բուլղարիայում պետական հատուկ արարողակարգով Սալոնիկից Սոֆիա տեղափոխվեց ավելի քան հազար տարի անց երկիր վերադարձված Սամուիլ արքայի աճյունը, որը զետեղվեց Սուրբ Սոֆիայի բազիլիկի մարմարե սարկոֆագում։ Սամուիլի հայկական արմատների մասին հիշատակել են Նիկողայոս Ադոնցը և Հովհաննես Իվանովը։ Պատմական արարողությանը պաշտոնական հրավերով մասնակցել են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և ՀԲԸՄ Վառնայի գրասենյակի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։

 
2026-10-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ