Հոկտեմբերի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է սուրբ թարգմանիչների տոնը


Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Ավանդույթի համաձայն Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Թեմակալ առաջնորդի օրհնությամբ հոկտեմբերի 11-ին... ավելի

Պաշտպանները միջնորդել են Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել


Պաշտպանական կողմը հանցակազմի բացակայության հիմքով՝ պայքարի բոլոր 18 աջակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Նա ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնյաների մանիպուլիացիաները, մերձիշխանական լրատվամիջոցների հրապարակումները, իրար... ավելի

Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ եկեղեցապատկան կիրակնօրյա դպրոց է բացվել


Հոգևորականները տնօրհնյաց կարգ են կատարել, օրհնել հարկի բարիքները, անդամներին և բարերաներին: Կիրակնօրյա դպրոցում կգործեն խմբակներ, կիրականացվեն երիտասարդաց միության հավաքներ, կանցկացվեն սուրբգրային սերտողության դասեր, կիրակնօրյա պատարագներից հետո կկազմակերպվեն ճաշկերույթներ:  

Ռուբեն վարդապետ Զարգարյանը բանախոսություն է կարդացել արցախցիների համար


Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր և հոգեբանական կենտրոնը արցախցի երիտասարդների համար աստվածաշնչյան սերտողության և մեկնության դասընթացներ է կազմակերպում: Այս անգամ նրանց համար բանախոսել է Մայր աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։  

Ուխտավորները Ծաղկեվանքում նշել են սուրբ կույսերի հիշատակության տոնը


Հոկտեմբերի 7-ին նշվում է Թեկղի, Վարվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության տոնը: Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, սուրբ կույսերի հիշատակության օրվա առիթով Ծաղկեվանք է տեղափոխվել սուրբ Վարվառա կույսի Մասունքը: Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա... ավելի

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իզմիրլյան բժշկական կենտրոնում նշել են ուրոլոգիական բաժանմունքի 20 ամյակը


Բաժանմունքը ստեղծվել է 2005թ.-ին պրոֆեսոր Արթուր Գրաբսկիի և գործընկերների ջանքերով՝ նպատակ ունենալով ապահովել արդիական, պրոֆեսիոնալ ուրոլոգիական բուժօգնություն: Իզմիրլյան բժակական կենտրոնը 2024 թվականին ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու... ավելի

Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Կոշի սուրբ Գևորգ եկեղեցի


Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ մասունք է տեղափոխվում սուրբ Գեւորգ եկեղեցի. անցյալ տարի էլ ուխտավորները հաղորդակցվել են սուրբ Գևորգ զորավարի մասունքի հետ: Պատարագին ներկաները՝ խաչի կնքահայր, բարերարներ, ուխտավորներ... ավելի

Հաղարծին վանական համալիրում կազմակերպվել է «Հաղարծնի ղողանջները» խորագրով համերգ


Գերմանիայում բնակվող երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանի առաջարկով Հաղարծին վանական համալիրի սեղանատանը կազմակերպվել է «Հաղարծնի ղողանջները» խորագրով համերգ: Դաշնակահարուհին ծնվել, մեծացել ու երաժշտական կրթություն է ստացել Ֆրանկֆուրտ Մայն քաղաքում: Գերմանիայում մրցույթների հաղթող... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՕՖ տնօրենների խորհրդի անդամներին ու բարերարներին


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներն ու բարերարները, թեմի առաջնորդ ՀՕՖ-ի նախագահ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և ֆոնդի տնօրենների խորհրդի ատենապետ Ռենդի Սապահ-Գուլյանը այցելել են հաստատություններ, որոնցում ծրագրեր է իրականացնում Հայ... ավելի

Տավուշի Սևքար համայնքում բացվել է Ավետիս սոցիալ-մշակութային կենտրոնը


«Ավետիս» սոցիալ-կրթական կենտրոնի տեղում նախկինում երաժշտական դպրոց է գործել: Ժամանակի ընթացքում չվերանորոգվելով՝ շենքը քայքայվել ու վատթար վիճակում է հայտնվել: 2004 թվականին այն Հայ առաքելական եկեղեցուն է փոխանցվել՝ լուսահոգի Սեպուհ արք Չուլջյանի ջանքերով: 2025 թվականի մայիսից Տավուշի թեմի... ավելի

Վարդենուտ համայնքը նշել է Սուրբ Մերկեռիոս եկեղեցու օծման 6-րդ տարեդարձը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցել է Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա... ավելի

Ոտնահարելով արդարադատությունը դատարանը Միքայել սրբազանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման


Սրբազանը մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ իր նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանն ընդամենը տասը դատական նիստով է վճիռ կայացրել: Մայր Աթոռը դատապարտել է աղաղակող ապօրինությունները և վերահաստատել, որ հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝... ավելի