Մայր Աթոռում հունիսի 17-ին կմեկնարկի միաբանական համագումարը


Արարատյան շաբաթվա տոների ընթացքում Հայաստանի ու սփյուռքի աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ աղոթքի համախմբությամբ կմասնակցեն տոնական շաբաթվա Սուրբ պատարագներին և համագումարին: Մինչեւ այդ՝ հոգևորականները հունիսի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ բարեխոսական կարգ է... ավելի

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ մեկնարկել է Արարատյան շաբաթը


Շաբաթը խորհրդանշում է Հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Իրադարձությունները, որոնք հիշատակվում են այս շաբաթվա ընթացքում, առնչվում են 301 թ. Հայաստանում քրիստոնեության հաստատման հետ և տեղի են ունեցել Արարատյան դաշտում, այդ պատճառով էլ շաբաթը ստացել է «Արարատյան»... ավելի

Եզրաս սրբազանը օծել է Օրենբուրգի նորակառույց հայկական եկեղեցին


Եզրաս սրբազանը օծել է Սուրբ սեղանը, Սուրբ խորանի սյուները և եկեղեցին կոչել Սուրբ Հարություն։ Սրբազան հայրը հայտարարել է, որ նորաօծ եկեղեցին դառնալու է հոգևոր և ազգային կյանքի կենտրոն, որտեղ մարդիկ արժանանալու են ողորմած Տիրոջ օրհնությանը: Օրենբուրգն ունի մոտ 6 հարյուր հազար բնակիչ, որոնցից տասը... ավելի

Հունիսի 16-ին Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ կմեկնարկի Արարատյան շաբաթը


Շաբաթը խորհրդանշում է հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Հունիսի 16-ին կույսի նվիրական մասունքները հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ կտեղափոխվեն Ս. Հռիփսիմե վանական համալիր: Հունիսի 17-ին, Սուրբ Գայանե վանքում կմատուցվի տոնական պատարագ, եկեղեցի կբերվի... ավելի

«Նարեկացի» արվեստի միությունում կայացել է Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախմբի համերգը


Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը ուսումնական տարին ավարտել է հաշվետու համերգով, որը տեղի է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում: Հնչել են մանկական, հոգևոր, հայրենասիրական, կատակ երգեր՝ հայերեն և այլ լեզուներով: Մայր Աթոռի, ՀԲԸՄ և եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ գործող ութ... ավելի

Եկեղեցիների համաշխարհային խորհրդին Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է գրել


Նա կրկին դժգոհել է, որ իբրեւ Հայ եկեղեցին մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության, հայ ժողովրդին կոչ է անում «մահվան պայքարի» և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ։ Նա կոչ է արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու իբրեւ սադրիչ, ռևանշիստական... ավելի

Նվիրապետական աթոռների և թեմերի ներկայացուցիչներն արձագանքել են եկեղեցու դեմ հարձակումներին


Մայր աթոռի գերագույն հոգևոր խորհրդի ժողովից հետո տարածեց հայտարարությունը, որով կոչ արեց դադարեցնել ամոթալի արշավը: Հունիսի 6-ին Մեծի Տանն կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի ունեցավ Ժողով, որով ժողովականները խորը մտահոգություն հայտնեցին բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետական... ավելի

Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ


Մայիսի 30-ից հունիսի մեկը Մոնրեալի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կայացել է կանադահայոց թեմի թեմական ժողովը, որին մասնակցել են երկրի տարբեր ծայրերից ժամանած հոգևորականներ և աշխարհիկ պատվիրակներ՝ խորհրդածելու եկեղեցու կյանքի և առաքելության շուրջ։ Ժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը... ավելի

Վեհափառ Հայրապետն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակցող երիտասարդների


Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների՝ հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդակցվելու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Ծրագրի տևողությունը... ավելի

«Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր մարդիկ դիմավորեցին Ամենայն հայոց հայրապետին


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպում է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու և Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ: Վեհափառի վերադարձի օրը որդիական իրենց աջակցությունն ու սերն արտահայտելու համար, «Զվարթնոց»... ավելի

Առաջին անգամ «Մանկության աշխարհ» ցուցահանդեսին մասնակցել է Նորքի Հայորդյաց տունը


Դեկորատիվ կիրառական արվեստի վեց դասարան է գործում Նորքի Հայորդյաց տանը՝ բատիկ, մաքրամե, գոբելեն, խեցեգործություն, գորգագործություն և փայտի փորագրություն։ Հայորդյաց տանը շուրջ 150 երեխա է սովորում: Այդպիսի դասարաններ գործում են բոլոր ութ Հայորդյաց տներում։ Սաները պարբերաբար մասնակցում են թեմատիկ... ավելի

Գեւորգյան հոգեւոր ճեմարան դիմորդների ընդունելության առաջին փուլն սկսվել է


Դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու, հայ գրականություն և հայ ժողովրդի պատմություն առարկաներից: Այս տարի ճեմարան դիմողներն ավելացել են։ 2016 թվականից սկսած՝ ճեմարանը ամբողջական եռաստիճան կրթություն է ապահովում՝ 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստարտուրա և 3 տարի ասպիրանտուրա: Հայաստանում... ավելի