Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Վաղարշապատի ավագանու ընտրությանը


Ընտրատեղամաս է ժամանել Գարեգին Երկրորդ Ամենյան Հայոց Կաթողիկոսը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ: Նորին սրբությունը և Մայր Աթոռի միաբանները ընտրությանը մասնակցել են Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում:  

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական ուշադրության և հոգածության ներքո է պահում Մարդասիրական ճեմարանը: Հայրապետը հաճախ է այցելում Կալկաթա, հետևում ճեմարանի զարգացումներին և ձեռքբերումներին, տեղում համոզվում, որ աշակերտները որակյալ կրթություն են ստանում և ապահովված են կեցության բարվոք պայմաններով: Նա... ավելի

ՔԿՀ-ում Բագրատ Սրբազանին պահելը անարգանք է արդարադատության նկատմամբ․ պաշտպան


Բագրատ Սրբազանի կալանքը դատավորի կողմից ևս 3 ամսով երկարաձգելուց հետո պաշտպան Հովհաննես Խուդոյանը սրբազանին ՔԿՀ-ում պահելը համարել է իրավական համակարգի և արդարադատության նկատմամբ անարգանք: Սրբազան պայքարի գործով հարդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին։

Հնագետները ուսումնասիրում են Խոր Վիրապի մոտակայքում գտնված 4-րդ դարի եկեղեցին


ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների հետ համատեղ Պեղումներն է իրականացնում մայրաքաղաք Արտաշատի տարածքում։ Բացվել է 4-րդ դարի եկեղեցի, որը գտնվում է Խոր Վիրապի հարակից բլուրներից մեկի վրա:  

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվել է Երեկոյան Պատարագ


Մասյացոտնի թեմի եկեղեցիներում երեքշաբթի և հինգշաբթի օրերին թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ երեկոյան ժամերին մատուցվող սուրբ և անմահ Պատարագը հավատքի շինության և միասնականության համար է։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագ է մատուցել հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա... ավելի

Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվում


Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվում Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դիմել է հավատացյալներին․ «Աղոթում եմ, որ այս օրերին չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և... ավելի

Ամենայն հայոց Կաթողիկոսը այցելել է Հնդկաստան


Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։Այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենքում, որը մի քանի ամսից դռները կբացի Մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Նորոգումից հետո վերաօծվել է Ռումինիայի հայոց թեմի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին Կիրակի Երուսաղեմի հայոց միաբանությունը տոնախմբել է խաչի գյուտի տոնը հին տոմարով Մայնցի Հայ Համայնքում Պատարագի ժամանակ կատարվել է դպրական ձեռնադրություն եւ մատաղօրհնության արարողություն  

Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է անվանակոչության օրհնության կարգ


Ամեն շաբաթ օր՝ առավոտյան ժամերգությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվում է օրհնության կարգ, այն մարդկանց համար, որոնց անունը կամ ազգանունը հիշատակվել են եկեղեցական տոնացույցում: qahana am կայքը ամեն շաբաթ հրապարակում է հիշատակության օրեըը և մարդկանց... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հրեշտակապետաց և ամենայն երկնային զորաց տոնը


Արմավիրի թեմի Առատաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքվածները տոնի առթիվ խաչերթի են մասնակցել: Ներհամայնքային խաչերթ Արտիմետի հովվությունում առաջին անգամ է կազմակերպվել, չնայած ուխտագնացություններ դեպի նշանավոր սրբավայրեր միշտ են գնում: Խաչերթի մասնակիցներն աղոթքներով, շարականների... ավելի

Մայր Տաճարում կիրակնօրյա Պատարագին աղոթել են անազատության մեջ գտնվողների համար


Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կիրակնօրյա պատարագ է մատուցել Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը: Հայր սուրբը քարոզի ընթացքում մեկնաբանել է Քրիստոսի հրաշագործություններն ու բժշկությունները։ Պատարագի ավարտին հավատացյալներն աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել... ավելի

Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում կատարվել է Երեկոյան Ժամերգություն


Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում կատարվել է ժամերգություն ապա նախատոնակ, որով ազդարարվում է Գաբրիել, Միքայել Հրեշտակապետերի և անբողջ երկնային զորքի հիշատակության տոնը: Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Յոթ Վերք եկեղեցի են ժամանել Շիրակի թեմի տարբեր... ավելի