Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Դամասկոսի Առաջնորդ Եպիսկոպոսների արտահերթ ժողովում որոշվել է Սիրիայի նոր կառավարության հետ աշխատելու համար ստեղծել հանձնախումբ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եկեղեցում տոնել են համայնքի 92-րդ և Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռնադրման 20-րդ տարեդարձը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, տեղի է... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը


Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրն Մայր Աթոռից սրբի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ անունը կրող եկեղեցիներ և տոնական պատարագ մատուցվել: Սուրբ Հակոբ անունով 5 եկեղեցի կա Մասյացոտնի թեմում՝ Դվին, Արարատ, Մրգավան և Բուրաստան գյուղերում: Ամենահինը 17-րդ դարում կառուցված... ավելի

ԱՄՆ հայոց արևմտյան թեմում տեղի է ունեցել տարեկան 14-րդ էկումենիկ հավաքը


Սրբոց Ղևոնդյանց հայ առաքելական եկեղեցում հավաքվել են տեղի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականներ ու հավատացյալներ: Վազգեն քահանա Մովսեսյանը խոսել է վերջին տարիներին աշխարհում և հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցածի դժվարությունների մասին, խնդրել աղոթել Բաքվում պահվող հայ գերիների համար... ավելի

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում կայացել է դուդուկահար Գագիկ Գասպարյանի համերգը


Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը անցնող տարվա ընթացքում հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը հանրահռչակող համերգարշար է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։ 14 ելույթների ընթացքում երաժիշտը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու,... ավելի

Մոնրեալում տոնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի 54-րդ տարեդարձը


Տոնական սուրբ պատարագ է մատուցել թեմակալ առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցին Կանադայի հայոց թեմի առաջնորդանիստն է: Քաղաքում հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948-ին, իսկ 1970-ին ծխական խորհրդի որոշմամաբ գնվել է եկեղեցին և օծվել։ Տաճարը կենսական դեր ունի Կանադայում... ավելի

Նորքի Հայորդյաց Տան «Նարեկ» պարային համույթը նշել է իր կազմավորման 35- ամյակը


Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում համույթն ու Նարեկ պարային դպրոցի սաները ներկայացրել են ավանդական պարեր, ակադեմիական բեմադրություններ ու պրեմիերաներ: Հոբելյանական տարվա առիթով նարեկցիները ներկայացրել են բոլոր այն պարուսույցների, ռեժիսորների բեմադրությունները, որոնք 35 տարիների... ավելի

«Նարեկացի» արվեստի միությունում կայացել է Արաբկիրի Հայորդաց տան խեցեգործության դասարանի սաների ցուցահանդեսը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանի սաները «Կավի պոեզիա. Հողի և հոգու միաձուլումը փոքրիկների ձեռքերով» խորագրով ցուցահանդես կազմակերպել «Նարեկացի» արվեստի միությունում: Ցուցահանդեսի բացմանը նվագել է Արաբկիրի հայորդյաց... ավելի

ՀԵՀԵՄ գրասենյակում վկայագրեր են հանձնել Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցած կամավորների


ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել երիտասարդներին և գնահատել նրանց եկեղեցանվեր ծառայությունը։ Հանդիպմանը մասնակող երիտասարդները երախտագիտություն են հայտնել... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով քահանաները վարդապետական լանջախաչ կրելու իրավունք են ստացել


Հայոց Հայրապետն իր օրհնել է քահանաներին և մաղթել, որ երբեք չկորցնեն Աստծուն և ազգին ծառայելու հանձնառությունը։ Նորին Սրբությունը բարձր է գնահատել նրանց վաստակը մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպման գործում: Լանջախաչ կրելու իրավունք ստացած քահանաները շուրջ 25 տարի... ավելի

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստված քահանաներին


Մայր Աթոռում ավարտվել է քահանաների վերապատրաստման ծրագրի դեկտեմբերյան հավաքը: Այդ առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դասընթացին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաներին: Շուրջ երկու տարի տասնյակ քահանաներ Ս. էջմիածնում աղոթքի, խոկման և գիտելիքների... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ վերաօծվել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին


150 ամյա տաճարի վերօծման առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հոգևոր սպասավորներին, ինչպես նաև եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը բերած բոլոր անձանց: Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայել է Քրիստոսի խաչելության... ավելի

36 տարի առաջ խոնարհված Գյումրու Սուրբ Ամենափրկիչում կայացել է դռնբացեքի և նավակատիքի արարողությունը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանի գլխավորությամբ բարձրաստիճան հոգևորականների և միաբան հայրերի հանդիսավոր թափորը Գյումրու Վարդանանց հրապարակից գնացել է Սուրբ Ամենափրկիչ տաճար: Հոգեւորականները սաղմոսներ երգելով և աղոթելով, հավատացյալներին առաջնորդել են նորաշեն տաճար։ Թեմի առաջնորդը... ավելի