Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրն Մայր Աթոռից սրբի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ անունը կրող եկեղեցիներ և տոնական պատարագ մատուցվել: Սուրբ Հակոբ անունով 5 եկեղեցի կա Մասյացոտնի թեմում՝ Դվին, Արարատ, Մրգավան և Բուրաստան գյուղերում: Ամենահինը 17-րդ դարում կառուցված Բուրաստանի եկեղեցին է: Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը հավատացյալները և ուխտավորները կարողացել են հպվել մասունքին և ստանալ դրանից բխող զորությունը:

2024-12-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ