Վերժինե Սվազլյանը պատրաստվում է արևմտահայերի թուրքալեզու բանահյուսության մասին նոր գիրք հրատարակել


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում գիտնականը ներկայացրել է 1955-2025 թթ․ իր գրի առած ու ձայնագրած նյութերը, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը: Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է բռնի իսլամացված... ավելի

Իտալիայում և Կանադայում կայացել է Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն


Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսության ներկայացուցչության և Սանտ Էջիդիո համայքի ջանքերով Հայոց ցեղասպանության և Նոր քրիստոնյա նահատակների հիշատակին նվիրված միջեկեղեցական արարողություն է տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման... ավելի

Երիտթուրքական կառավարությունը երեխաներին բռնի ձուլման քաղաքականություն է իրականացրել


Նրանց նպատակն էր ոչնչացնել հայկական ինքնությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման, այլև դավանանքն ու ազգությունը փոխելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ճանապարհով։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով որբացած հայ երեխաները պետք է բաժանվեին մուսուլմանական... ավելի

Անմար կրակի մոտ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Անմար կրակի մոտ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Խոնարհումի համար դուրս է բերվել Հայոց Ցեղասպանության... ավելի

Ջահերով երթն անցկացվել է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով


«Պայքարը շարունակվում է» կարգախոսը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայկազուն Սրբազանը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը երթի մասնակիցներին: Սրբազան հայրը կոչ է արել հավատարիմ մնալ ինքնությանն ու... ավելի

Լիբանանում գործում է Հայոց ցեղասպանության որբերի՝ աշխարհում միակ թանգարանը


Թանգարանում որբերի կյանքին նվիրված իրեր են, վավերագրեր, լուսանկարներ և որբացուցակներ: Բակի խորքում տեղադրված է Մարիա Յակոբսենի հուշաքանդակն ու տապանաքարը՝ «հայ որբերի մայր» արձանագրությամբ: Մյուս կողմում ցնցոտիներով հայ որբերին պատկերող քանդակաշարն են։ Բեյրութից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա... ավելի

Ապրիլի 24-ի հոգեհանգստի արարողություններին փոխարինել է բարեխոսության կարգը


Հայոց Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականին, ապրիլի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը: Ապրիլի 24-ին կատարվող բարեխոսական կարգի, Սուրբ Պատարագի ընթացքում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս... ավելի

Նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունը


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծում է, որ ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։ Ցեղասպանության աղետալի դեպքերից... ավելի

Բագրատ Սրբազանը կմնա անազատության մեջ. դատարանը երկարաձգել է կալանքի ժամկետը


Դատարանը որոշել է երկու ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ սա իշխանությունների պատասխանն է 2024-ին մեկնարկած զանգվածային խաղաղ հավաքներին: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ գործում չկա որևէ տվյալ, որը կփաստի Բագրատ Սրբազանի կամ մյուս... ավելի

Մայր Աթոռը կոչ է արել Հայաստանի կառավարությանը կանխել Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը


Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդ


Հուշահամալիրում կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11․00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի... ավելի

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը


Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ոչնչացրել է։ Տեղեկությունը տարածել է Արցախի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող Հովիկ Ավանեսովը: Ըստ նրա՝ տեղի ունեցածը հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի... ավելի