Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայից ժողովին խոսել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին


Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում սպասավորող շուրջ 200 հոգևորական՝ քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ մայիսի 26-ին Մայր Տաճարում մասնակցել են քահանայից ժողովի։ 20 տարի քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի... ավելի

Մկրտիչ Սրբազանի գործն ունի քաղաքական ենթատեքստ․ Պաշտպան


Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հայտարարել է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ։ Պաշտպանական կողմը... ավելի

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Մայիսի 24-ին Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ... ավելի

Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն


Ավարտաճառ էր ներկայացրել երեք ճեմարանական՝ Արմեն սարկավագ Մկրտչյանը, Ալիկ սարկավագ Հարությունյանն ու Արսեն սարկավագ Մարտիրոսյանը: Արմեն սարկավագը փորձել է ներկայացնել բոլոր ծիսական արարողությունների, մասնավորապես Սուրբ Պատարագի քարոզչական նշանակությունն ու բովանդակությունը: Ալիկ սարկավագ... ավելի

Մայիսի 29-ին տեղի կունենա Մայր Աթոռի հրատարակչության տպագրած գրքերի շնորհանդես


«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կկայանա Գերմանացի պատմաբան և ցեղասպանագետ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված մեծագույն հանցագործությունն ըստ Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի» գրքի շնորհանդեսը։ Տեղի կունենա նաև Ավետիս Հարությունյանի «... ավելի

Այս տարի 43 շրջանավարտ ավարտել է Էօրնեկեան հանրակրթական դպրոց


Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 43 շրջանավարտները հաղթահարել են ուսումնական դժվարությունները, շատերը հանձնել են բուհական քննություններ, ընդունվել են Հայաստանի ու միջազգային համալսարաններ: Էօրնեկեանի 17-րդ սերունդն է դպրոցն ավարտում: Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին Բ Ամենայն Հայոց... ավելի

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ


Սա Կիլիկիո Հայոց Կաթողիկոսի առաջին պաշտոնական այցն է նորընտիր Քահանայապետին։ Կիլիկիո Կաթողիկոսը Հռոմ էր ժամանել մայիսի 17-ին։ Նրան դիմավորողների թվում է եղել նաև Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որն իր ներկայությամբ վերահաստատել է Հայ... ավելի

Բագրատ սրբազանի 55-ամյակի առիթով հնչել է նրա և Դավիթ Ամալյանի հեղինակած «Իմ հայրենիք» երգը


Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Լույսի հաղթություն» խորագրով երեկո՝ նվիրված Բագրատ արքեպիսկոպոսի 55-ամյակին: Սրբազանը տարեդարձը նշեց ապօրինի ազատազրկման մեջ։ Հավաքվել են Սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ ու արվեստագետներ:  

Դատարանը երկարաձգել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 թեկնածուների տնային կալանքը


Սրբազան պայքարի գործով նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանը Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով: Անկախ պաշտպանական կողմի առարկություններից ու միջնորդություններից՝ դատավորը երկու ամսով երկարաձգել է նաև պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանի տնային կալանքը։ Այսպիսով՝ դատարանը... ավելի

Բագրատ Սրբազանն իր 55-ամյակը նշեց անազատության մեջ


Բագրատ Սրբազանի աջակիցները քայլերթ են անցկացրել Երևանում, ապա հավաքվել ԱԱԾ շենքի մոտ։ Սրբազանն արդեն 330 օր է քաղբանտարկյալ է, որին կալանավորել են «Սրբազան պայքարը» կասեցնելու համար: Առաջնորդելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ նա փորձեց իր ամբողջ հեղինակությունն ու հոգևոր ուժը ծառայեցնել... ավելի