Մայր Աթոռը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառմանը


Մայր Աթոռը ընդգծել է, որ Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառմանը փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման դասընթացների մասնակիցներին


Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին, բարձր գնահատել եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում: Նորին սրբությունն ընդգծել է, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացելու համար կարևոր է շարունակական կրթությունը: Նորին... ավելի

Հովանավանքում ուխտավորներն ու հոգեւորականները մասնակցել են ժամերգության


Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմապատկան կառույցները և ուխտավորները Հովհաննավանքում մասնակցել են միասնական ժամերգության: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ Մեծ Պահքի ընթացքում թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություններին և պատարագներին մասնակցելը վերածվել է ավանդույթի: Արագածոտնի թեմում վերջին... ավելի

Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղցու համայնքի անդամներ եկեղեցու տարածքում ավելի քան 100 ծառ են տնկել


Ծառատունկի մասին հավատացյալները պատարագի ավարտին են տեղեկացել, մի մասն էլ՝ համացանցից: Եղել են ընտանիքներ, որոնք, տեղեկանալով եկեղեցու նախառենության մասին, որոշել են տնկի ձեռք բերել, ու իրենց հիշատակ-ծառն ունենալ եկեղեցու հարակից տարածքում: Այդ կերպ են տնկվել նաև եկեղեցի տանող աստճանների երկու... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին


Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտ կյանքով ապրելու կոչ է: Առաջին գալուստով Քրիստոս մարդու առջև բացեց փրկության ճանապարհը, սովորեցրեց, թե ինչպես պետք է ապրել երկնքի արքայությանն արժանանալու համար: Երկրորդ անգամ Քրիստոս աշխարհ է գալու որպես թագավոր՝ դատելու արդարներին և մեղավորներին:

Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում ավետման տոնի առիթով մատուցվել է Պատարագ


Ավետման տոնը Աստվածամորը նվիրված 8 տոներից առաջինն է: Մարիամ Աստվածածինը քրիստոնեաների ամենասիրելի սուրբն է։ Աստվածամորը նվիրված տոներին հավատացյալները մեծ ակնածանքով են մասնակցում։ Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցին տոնի առիթով մարդաշատ է եղել։

Ավետման տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքն է փոխանցել


Նորին Սրբությունը ասել է, որ եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ հայ ազգը զորանա նոր մանուկների ծնունդով, և հայ ժողովրդի զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային... ավելի

Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 7-ին նշել է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Տիրամորը նվիրված մի քանի տոն կա մեր եկեղեցական օրացույցում, Ավետման տոնը միակն է, որը հիմնված է ավետարանական պատումի վրա։ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ՝ Ավետման տոնին, պատարագի ավարտին, կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:  

Մուտն ի Վիրապ տոնի առիթով Գրիգոր Լուսավորիչի մասունքակիր աջը տարել են Խոր Վիրապ


Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները գնացել են Խոր Վիրապի վանք՝ մասնակցելու տոնական պատարագին եւ հաղորդակցվելու սրբի մասունքին։ Խոր Վիրապում հիշատակվում են նաև Քրիստոսի երկու աշակերտների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի անունները, որոնք տիրոջ խոսքը քարոզելու ժամանակ հանդիպել են հենց Խոր Վիրապի հարակից... ավելի

Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ տոնին Հայ-թուքական սահամանի հսկման գոտում մատուցվել է Պատարագ


Հայկաձոր գյուղի արևմտյան մասով անցնող հայ-թուքական պետական սահմանը տարվա մեջ ընդամենը երեք անգամ է բացվում՝ Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելելու համար։ Շիրակի թեմի միջորդությամբ, ռուս սահմանապահների վերհսկողությամբ, հատուկ ամրագրված ժամերին հայ ուխտավորները հնարավորություն են ստանում... ավելի

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Պատարագի ավարտին կկատարվի մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Հայ Առաքելական Եկեղեցին կանդրադառնա Ավետման սուրբգրային պատմությանը, որի համաձայն՝ Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաք և Հովսեփի նշանածին՝ Մարիամին, ավետում, որ կհղիանա սուրբ... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 5-ին նշում է Լուսավորչի գուբում բանտարկելու հիշատակության օրը


Այդ օրը ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի հայոց սրբավայրեր: Սովորաբար ուխտավորների բազմաթիվ խմբեր են այցելում Խոր Վիրապ, որտեղ 14 տարի օձերի և կարիճների մեջ աղոթքով ու ճգնությամբ կարողացել է ողջ մնալ Գրիգոր Լուսավորիչը: կբացվեն եկեղեցու խորանի վարագույրն ու կմատուցվի բաց պատարագ:... ավելի