
Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմապատկան կառույցները և ուխտավորները Հովհաննավանքում մասնակցել են միասնական ժամերգության: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ Մեծ Պահքի ընթացքում թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություններին և պատարագներին մասնակցելը վերածվել է ավանդույթի: Արագածոտնի թեմում վերջին տարիներին ծաղկում է վանական կյանքը: Այստեղ են գտնվում Ղազարավանի կանանց մենաստանը և Կոշի Սուրբ Ստեփանոս արական վանքը:
2025-04-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ