Օնտարիո նահանգի վարչապետը մասնակցել է Սբ. Երրորդություն Եկեղեցու Սբ. Ծննդյան Պատարագին


Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում սուրբ ծննդյան պատարագը մատուցել է Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ և եկեղեցու հոգևոր հովիվ Զարեհ ավագ քահանա Զարգարյանը: Պատարագի ավարտին տեր հայրը կատարել է ջրօրհնեքի արարողություն։ Որպես գնահատանք Օնթարիո նահանգի բնակիչների և հայ համայնքի... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի անվանակոչությունն ու մկրտությունը


Անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում ընթերցում են Ղուկասի Ավետարանի երկրորդ գլուխը։ Ինչպես անփոփոխ է Աստվածորդու լույս աշխարհ գալու օրը՝ հունվարի... ավելի

Իզմիրլյան ԲԿ-ում կատարվել է Տնօրհնեքի և Ջրօրհնեքի արարողություն


Հոգևորականը սուրբ Ավետարանով, մյուռոնով և խաչով օրհնել է ջուրը, աղը, հացը՝ Տիրոջից խնդրելով մարմնավոր և հոգևոր բժշկություն, բարօրություն յուրաքանչյուրի տան շեմից ներս: Դեռևս առաքելյալների ժամանակներից հաստատված այս կարգը կատարվում է Սուրբ Ծննդյանը հաջորդող ութ օրերի ընթացքում: Ջրի օրհնությամբ... ավելի

Կոտայքի թեմի առաջնորդարանն ամեն տարի երեխաների համար կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոնակատարություն


Կոտայքի թեմի սոցիալական բաժինը տարբեր ծրագրեր է իրականացնում: Հոգևորականներն իրենց ամենօրյա աշխատանքի բերումով անձամբ ճանաչում են կարիքի մեջ հայտնված մարդկանց, վերջին տարիներին նաև՝ Արցախից տեղահանված և Կոտայքի տարբեր համայնքներում վերաբնակված ընտանիքներին: Նրանց համար իրականացվում են աջակցության... ավելի

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կայացել է «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր դասական համերգը


«Արամ Խաչատրյան» համերգասրահում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր դասական համերգը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, սոպրանոներ Սառա Գիլֆորդը և Սիրանուշ Գասպարյանը, մեցցո-... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող աշխատակիցներին


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող աշխատակիցներին, իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել նրանց: Վեհափառ Հայրապետը կարևորել է Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր... ավելի

Տարեմուտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախցի ընտանիքների


Դեկտեմբերի 31-ին Արցախցի տասը ընտանիք, որոնք 2024-ին զավակ են ունեցել, հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և զորակցությունն է հայտնել նրանց: Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է, որից հետո փոքրիկ այցելուները և նրանց ծնողները... ավելի

Սուրբ Ծննդյան Պատարագից հետո Սուրբ Աննա եկեղեցու բակում ազգային երգ ու պարով նշել են տոնը


«Արի պարի» նախաձեռնության հիմնադիրների ջանքերով արդեն տասը տարի է քաղաքացիները պարի շրջան են կազմում։ Տարեցտարի ազգային երգ ու պարին մասնակցող քաղաքացիների քանակն ավելանում է։ Նախաձեռնության նպատակն է անվանի պարուսույցների, պարագետների, բանահավաքների տասնամյակների աշխատանքը շարունակել և հայկական... ավելի

Դեկտեմբերի 31-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի ծննդատուն


Ծննդատան ղեկավարության ուղեկցությամբ Նորին Սրբությունը տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության և երջանկության համար: Օրհնությանն արժանացել են նաեւ ծննդաբերությանն սպասող կանայք։ Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար։ Այցի ընթացքում... ավելի

Սուրբ Ծննդյան տոնին բրազիլահայ համայնքը հավաքվել է առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում


Սուրբ Ծննդին Բրազիլիայի Սուրբ Գևորգ եկեղեցում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը Պատարագ է մատուցել, որի ավարտին կատարել է ջրօրհնեքի ավանդական արարողությունը։ Նարեկ Սրբազանը Սուրբ Ծննդյան ջրօրհնեքի արարողություն է կատարել նաև Օզասկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Օրհնվե են նաև եկեղեցու նոր... ավելի

Սուրբ Ծննդյան Պատարագին հայերի մի մասը մասնակցել է Մոսկվայի հայկական եկեղեցու բակից


Մոսկվայի առաջնորդանիստ Մայր տաճարում Սուրբ Ծննդյան Պատարագին մասնակցել են ոչ միայն Մոսկվայի, այլեւ մերձմոսկովյան շրջանների ու մոտակա քաղաքների հայերը։ Քաղաքացիների մի մասը դրսից է հետեւել արարողությանը։ Սուրբ Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագին հաջորդել... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն


Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբաններն ուղևորվել են Եռաբլուր զինվորական պանթեոն, աղոթել Հայաստանի և Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հոգիների խաղաղության համար: Մինչեւ այդ՝ Մայր Աթոռում պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան արարողություն։ Տաղավար... ավելի