
Ծննդատան ղեկավարության ուղեկցությամբ Նորին Սրբությունը տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության և երջանկության համար: Օրհնությանն արժանացել են նաեւ ծննդաբերությանն սպասող կանայք։ Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին նվերներ է բաշխել:
2025-01-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ