|
Աշտարակի Հայորդյաց տան դուդուկահարները «World Art Games» մրցույթում գրավել են առաջին տեղՄասնակցելով Իսպանիայում հեռավար անցկացվող «World Art Games» միջազգային մրցույթին ՝ Աշտարակի Հայորդյաց տան դուդուկահարները արժանացել են պատվավոր «Առաջին» կարգի մրցանակի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը դուդուկի դասարան է գործում: Կրթությունը 5 տարի է: Դուդուկի դասարանն... ավելի |
|
«Արմեններ» համույթը հաղթել է Թբիլիսիում կայացած ազգային երաժշտական գործիքների փառատոնումՄայր Աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Արմեններ» դհոլահարների համույթը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Ազգային երաժշտական գործիքներ և երգեցողություն» միջազգային փառատոնին: «Արմենները» փառատոնի ժամանակ ներկայացրել են «Ազգային ռիթմեր» ստեղծագործությունը: Նորքի հայորդյաց տան դհոլահարները... ավելի |
|
Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները մրցույթներում բարձր հորիզոնականներ են նվաճումԳևորգ Նազարյանը մասնակցել է «Գերմանական հիթ շքերթ» հեռավար մրցույթին և անցել երկրորդ փուլ։ Փետրվարին նա մեկնելու է Գերմանիա։ Գագիկ Վարդանյանը մասնակցել է «Գլոբալ ֆեստ» արվեստի հանրապետական մրցույթ փառատոնին և զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը: Մրցույթին ներկայացրել է «Սասնո շարն»: Ազգագրական... ավելի |
|
Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝Դամասկոսի Առաջնորդ Եպիսկոպոսների արտահերթ ժողովում որոշվել է Սիրիայի նոր կառավարության հետ աշխատելու համար ստեղծել հանձնախումբ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եկեղեցում տոնել են համայնքի 92-րդ և Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռնադրման 20-րդ տարեդարձը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, տեղի է... ավելի |
|
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրըՍուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրն Մայր Աթոռից սրբի մասունքը տարվել է Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ անունը կրող եկեղեցիներ և տոնական պատարագ մատուցվել: Սուրբ Հակոբ անունով 5 եկեղեցի կա Մասյացոտնի թեմում՝ Դվին, Արարատ, Մրգավան և Բուրաստան գյուղերում: Ամենահինը 17-րդ դարում կառուցված... ավելի |
|
ԱՄՆ հայոց արևմտյան թեմում տեղի է ունեցել տարեկան 14-րդ էկումենիկ հավաքըՍրբոց Ղևոնդյանց հայ առաքելական եկեղեցում հավաքվել են տեղի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականներ ու հավատացյալներ: Վազգեն քահանա Մովսեսյանը խոսել է վերջին տարիներին աշխարհում և հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցածի դժվարությունների մասին, խնդրել աղոթել Բաքվում պահվող հայ գերիների համար... ավելի |
|
Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում կայացել է դուդուկահար Գագիկ Գասպարյանի համերգըԱրգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը անցնող տարվա ընթացքում հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը հանրահռչակող համերգարշար է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։ 14 ելույթների ընթացքում երաժիշտը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու,... ավելի |
|
Մոնրեալում տոնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի 54-րդ տարեդարձըՏոնական սուրբ պատարագ է մատուցել թեմակալ առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Եկեղեցին Կանադայի հայոց թեմի առաջնորդանիստն է: Քաղաքում հայ համայնքի եկեղեցական կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948-ին, իսկ 1970-ին ծխական խորհրդի որոշմամաբ գնվել է եկեղեցին և օծվել։ Տաճարը կենսական դեր ունի Կանադայում... ավելի |
|
Նորքի Հայորդյաց Տան «Նարեկ» պարային համույթը նշել է իր կազմավորման 35- ամյակըՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում համույթն ու Նարեկ պարային դպրոցի սաները ներկայացրել են ավանդական պարեր, ակադեմիական բեմադրություններ ու պրեմիերաներ: Հոբելյանական տարվա առիթով նարեկցիները ներկայացրել են բոլոր այն պարուսույցների, ռեժիսորների բեմադրությունները, որոնք 35 տարիների... ավելի |
|
«Նարեկացի» արվեստի միությունում կայացել է Արաբկիրի Հայորդաց տան խեցեգործության դասարանի սաների ցուցահանդեսըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանի սաները «Կավի պոեզիա. Հողի և հոգու միաձուլումը փոքրիկների ձեռքերով» խորագրով ցուցահանդես կազմակերպել «Նարեկացի» արվեստի միությունում: Ցուցահանդեսի բացմանը նվագել է Արաբկիրի հայորդյաց... ավելի |
|
ՀԵՀԵՄ գրասենյակում վկայագրեր են հանձնել Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցած կամավորներիՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել երիտասարդներին և գնահատել նրանց եկեղեցանվեր ծառայությունը։ Հանդիպմանը մասնակող երիտասարդները երախտագիտություն են հայտնել... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով քահանաները վարդապետական լանջախաչ կրելու իրավունք են ստացելՀայոց Հայրապետն իր օրհնել է քահանաներին և մաղթել, որ երբեք չկորցնեն Աստծուն և ազգին ծառայելու հանձնառությունը։ Նորին Սրբությունը բարձր է գնահատել նրանց վաստակը մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպման գործում: Լանջախաչ կրելու իրավունք ստացած քահանաները շուրջ 25 տարի... ավելի |