
Մասնակցելով Իսպանիայում հեռավար անցկացվող «World Art Games» միջազգային մրցույթին ՝ Աշտարակի Հայորդյաց տան դուդուկահարները արժանացել են պատվավոր «Առաջին» կարգի մրցանակի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը դուդուկի դասարան է գործում: Կրթությունը 5 տարի է: Դուդուկի դասարանն արդեն շրջանավարտներ ունի, որոնք ընդունվել են երաժշտական քոլեջներ:
2024-12-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ