Ամենայն հայոց Կաթողիկոսի ուղերձը հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով


Վեհափառ Հայրապետը կոչ է արել ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման աննկուն մնալ հոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով։ Նա նկատել է, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ,... ավելի

Վեհափառ հայրապետը հաղթանակի և խաղաղության տոնի առիթով այցելել է «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր


Վեհափառ հայրապետը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աղոթել է ոչ միայն ընկածների հոգիների, այլև Բաքվում պահվող հայ գերիների համար: Մինչեւ այդ՝ Ամենայն հայոց Կաթողիկոսը սուրբ Էջմիածնի միաբանների, Մայր Աթոռի լուսարարապետի, զինված ուժերի հոգևոր առաջնորդի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը


Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Հայ ժողովրդի համար այս բարդ շրջանում հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության ապացույցն է։ Հայոց Հայրապետը արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայորդիներ... ավելի

Վիրահայոց թեմում խնկարկել են հայազգի ռուս զորավար Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակը


Կիրակի՝ Պատարագի ավարտին, Միքայել Լորիս-Մելիքովի շիրիմի մոտ կատարվել է հոգեհանգստի կարգ։ Նրա հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել թեմի Հայարտուն կենտրոնում։ Ցուցադրվել է Լորիս-Մելիքովի կյանքի և գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:  

Մայր տաճարի մոմավառության սրահի ներսի հիմնական աշխատանքներն ավարտվել են


Մայրավանք, մոմավառության սրահ, վերականգնում, Մայր Տաճար, որմնանկարներ, գրանիտե սալեր, հենապատեր, աստիճաններ, թեքուղիներ, կոմունիկացիաներ, ջեռուցում, օդափոխություն, լուսավորություն, պատմական վերականգնում, հայ ճարտարապետություն, մշակութային ժառանգություն

Նորավանքի եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ


1999 թվականին Նորավանքի վերակառուցումից ու վերաօծումից հետո հաստատվել է վանքի ուխտի օր: Հայ եկեղեցու տոնացույցում այդ օրը համընկնում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակիին։ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հանդիսապետությամբ տոնական պատարագը մատուցել է Նորավանքի վանահայր և... ավելի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրություն է կատարվել


Շաբաթ երեկոյան ժամերգության ավարտից հետո տեղի է ունեցել քահանայական կոչման ընծայում: Մայրավանքում, սուրբ Էջմիածնի միաբանների ներկայությամբ կատարվել է նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Ընծայացուները միաբերան մերժել և նզովել են հերետիկոսներին ու հերձվածողներին, ուխտել են հետևել... ավելի

Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն


Ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ են: Դիմորդները գրավոր քննություն են կհանձնեն Հայոց լեզվից, և բանավոր՝ Հայոց պատմություն և հայ գրականություն առարկաներից: Հարցազրույցով... ավելի

Պոլսի հայոց պատրիարքարանը հրատարակել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը


Հայաստանում Հայերեն, անգլերեն, թուրքերեն եռալեզու պատկերագիրքը ներկայացրել են գրադարանային շաբաթվա սկզբին, ԳԱ հիմնարար գիտական գրադարանում: Նկարիչը պատկերել է Պոլսի քաղաքային միջավայրն ու մշակույթը, որտեղ համերաշխորեն ապրում են հինն ու նորը, արևելքն ու արևմուտքը՝ կենսունակ ու ինքնատիպ... ավելի

Քննարկել են հոգևորականի դերը ընտանիքում բռնության կանխարգելման գործում


Ընտանիքներում սոցիալա-հոգեբանական խնդիրները շատ հաճախ լուծվում են քահանաների մասնակցությամբ: ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ավելի քան 85 հոգևորական և սոցիալական աշխատող է վերապատրաստել, որոնք ներկայացրել են ընտանիքներում հանդիպող հիմնական խնդիրներն ու դրանք լուծելու իրենց փորձը։ Ըստ... ավելի

Նորոգումից ու բարեկարգումից հետո Պոլսում վերաբացվել է Թաքսիմի Ս. Հարություն եկեղեցին


Վերաբացման և վերաօծման արարողությանը Սահակ պատրիարքի գլխավորությամբ հոգեւորականները եկեղեցու մուտքի առջև կատարել են դռնբացեքի կարգ: Նավակատիքի աղոթքներից հետո Սահակ սրբազանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու ավագ սեղանը: Մկրտության ավազանը, բեմը և Սուրբ Աստվածածնի մատուռի սեղանը օծել է Արամ... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին ու մանկավարժներին


«Հովնանյան» վարժարանը գործում է Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում։ Մոտ 140 աշակերտ ունի։ Գործում է 1976թ-ից և նահանգում միակ ամենօրյա հայկական վարժարանն է: Ամերիկյան դպրոցական ծրագրից բացի՝ աշակերտները սովորում են հայերեն, հայոց պատմություն, ծանոթանում հայկական մշակույթին: Ավարտական դասարանի սաներն... ավելի