
«Հովնանյան» վարժարանը գործում է Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում։ Մոտ 140 աշակերտ ունի։ Գործում է 1976թ-ից և նահանգում միակ ամենօրյա հայկական վարժարանն է: Ամերիկյան դպրոցական ծրագրից բացի՝ աշակերտները սովորում են հայերեն, հայոց պատմություն, ծանոթանում հայկական մշակույթին: Ավարտական դասարանի սաներն ամեն տարի այցելում են Հայաստան։ Նորին Սրբությունը բարձր է գնահատել մանկավարժների, ծնողների և հոգաբարձուների ջանքերը ազգային ինքնության պահպանության կարևոր գործում:
2025-05-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ