Սուրբ Ծննդյան Պատարագից հետո Սուրբ Աննա եկեղեցու բակում ազգային երգ ու պարով նշել են տոնը


«Արի պարի» նախաձեռնության հիմնադիրների ջանքերով արդեն տասը տարի է քաղաքացիները պարի շրջան են կազմում։ Տարեցտարի ազգային երգ ու պարին մասնակցող քաղաքացիների քանակն ավելանում է։ Նախաձեռնության նպատակն է անվանի պարուսույցների, պարագետների, բանահավաքների տասնամյակների աշխատանքը շարունակել և հայկական... ավելի

Դեկտեմբերի 31-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի ծննդատուն


Ծննդատան ղեկավարության ուղեկցությամբ Նորին Սրբությունը տեսակցել է բոլոր նորածիններին և նրանց մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության և երջանկության համար: Օրհնությանն արժանացել են նաեւ ծննդաբերությանն սպասող կանայք։ Նորին Սրբությունը ծննդատանը նվիրել է Սուրբ Աստվածածնի սրբանկար։ Այցի ընթացքում... ավելի

Սուրբ Ծննդյան տոնին բրազիլահայ համայնքը հավաքվել է առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում


Սուրբ Ծննդին Բրազիլիայի Սուրբ Գևորգ եկեղեցում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը Պատարագ է մատուցել, որի ավարտին կատարել է ջրօրհնեքի ավանդական արարողությունը։ Նարեկ Սրբազանը Սուրբ Ծննդյան ջրօրհնեքի արարողություն է կատարել նաև Օզասկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Օրհնվե են նաև եկեղեցու նոր... ավելի

Սուրբ Ծննդյան Պատարագին հայերի մի մասը մասնակցել է Մոսկվայի հայկական եկեղեցու բակից


Մոսկվայի առաջնորդանիստ Մայր տաճարում Սուրբ Ծննդյան Պատարագին մասնակցել են ոչ միայն Մոսկվայի, այլեւ մերձմոսկովյան շրջանների ու մոտակա քաղաքների հայերը։ Քաղաքացիների մի մասը դրսից է հետեւել արարողությանը։ Սուրբ Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագին հաջորդել... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն


Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբաններն ուղևորվել են Եռաբլուր զինվորական պանթեոն, աղոթել Հայաստանի և Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հոգիների խաղաղության համար: Մինչեւ այդ՝ Մայր Աթոռում պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան արարողություն։ Տաղավար... ավելի

Մայր տաճարում Սուրբ Ծնունդի տոնին մատուցվել է Հայրապետական պատարագ


Միաբանական թափորը Մայր տաճար է ուղեկցել պատարագիչի հանդերձներով զգեստավորված Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Հայրապետի ամպհովանին այս տարի կրել են Հայ Առաքելական եկեղեցու ճարտարապետական խորհրդի անդամները: Մատուցվել է հայրապետական պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Այն խորհրդանշում է... ավելի

Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ


Պատարագիչը Մայր Աթոռ Ս Էջմիածնի Գարեգին Ա. կրթական կենտրոնի տնօրեն՝ Վահան եպսկոպոս Հովհաննիսյան է եղել: Ճրագալույցի պատարագի մասնակիցները վերապրել են սրբազան արարաողության խորհուրդը և հաղորդություն ճաշակել: Շատերը ծոմապահությամբ և ապաշխարությամբ են սպասել այդ պահին: Հավատացյալները եկեղեցու խորանի... ավելի

Տարվա առաջին տնօրհնեգը կատարվել է Վեհարանում Ճրագալույցի Պատարագից հետո


Աղը, հացն ու ջուրը օրհնել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արարողությանը մասնակցել են Մայր աթոռի միաբաններ ու հոգեւորականներ: Այսօրվանից ընդունված ծիսակարգի համաձայն հոգևորականներն այցելելու են հավատացյալների բնակարաններ,... ավելի

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Պատարագ


Քրիստոսի սուրբ ծնունդն ու հայտնությունն ավետող ավետարանական ընթերցումներով, Տիրամորն օրհներգող շարականներով, փառաբանությամբ և աղոթքով Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ: Հավատացյալները եկեղեցի են այցելել Տիրոջ փրկչական ծննդյան ավետիսի լուրը լսելու և... ավելի

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։ Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ և Աստծո որդու ծնունդն ավետող ավետարանական մարգարեությունների ընթերցանությամբ է կատարվել նախատոնակը։ Վառելով լապտերներն ու կանթեղները,... ավելի

Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ժամանակացույցը


Մայր Աթոռը հավատացյալներին տարեմուտին հրավիրում է մասնակցել նռնօրհնեքի արարողությանը: Կեսգիշերին Մայր տաճարում տեղի կունենա հանարպետական մաղթանք։ Հունվարի մեկի առավոտյան 10-ին Սուրբ Պատարագ կմատուցվի Մայր տաճարում։ Հունվարի հինգի երեկոյան Ճրագալույցի Սուրբ Պատարագով կսկսվի Սուրբ Ծննդյան նախատոնակը... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Կալիֆորնիայում Արևելքի ասորի Սուրբ Մարիամ եկեղեցում տոնել են գալիք Սուրբ Ծնունդը երկլեզու եկեղեցական համերգով ԱՄՆ Արևելյան թեմի Սուրբ Վարդան առաջնորդանիստ տաճարում տեղի է ունեցել խոկման արարողություն Կոստանդնուպոլսի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 155-ամյակին... ավելի