Մարտի 21-ին Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ: Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայ Եկեղեցին հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով: Ի՞նչ էական տարբերություն կա Լեռնային Ղարաբաղում բնակվող «հայերի իրավունքներ» և «ինքնորոշման իրավունք» ձևակերպումների միջև: Արդյո՞ք դա հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Ինչի՞ շուրջ կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվող խաղաղության պայմանգիրը: Պարզաբանում է իրավաբանական գիտությունների դոկտոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

2023-03-23T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ