
Սրբազանի կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 6-ին: Դատախազը միջնորդել է ժամկետը ևս մեկ ամսով երկարացնել, պատճառաբանելով, որ Միքայել Սրբազանը, ազատության մեջ գտնվելով, կարող է նոր հանցանք գործել: Պաշտպանները նկատել են, որ դատավարության ընթացքում նա կարող էր և ուներ լրատվամիջոցներով խոսելու հնարավորություն, սակայն չի խոսել։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և սրբազան հոր կալանքը երկարաձգել ևս մեկ ամսով: Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 15-ին: Միքայել Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
,
Օպերատոր Գևորգ Ավագյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2025-09-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ