
Հայ Եկեղեցին՝ որպես համազգային կառույց, և հայ հոգևորականները՝ որպես նրա սպասավորներ, կարևոր դեր են ունեցել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ծավալված հայ ազգային-ազատագրական պայքարում։ Եկեղեցին ոչ միայն պահպանել է հայ ժողովրդի ազգային և հոգևոր ինքնությունը, այլև բազմաթիվ դեպքերում դարձել է հասարակական համախմբման կարևոր կենտրոն, իսկ առանձին հոգևորականներ անմիջականորեն մասնակցել են պայքարին։ Հայկական հարցը ստացավ միջազգային բովանդակություն և հնչեղություն, և ազդանշան հնչեցնողը դարձավ Խրիմյան Հայրիկը, ով լիազորվել էր Կ. Պոլսի Հայոց պատրիարքի կողմից՝ ներկայացնելու հայության խնդիրները և շահերը Բեռլինի վեհաժողովում։ Վերադառնալով հայրենիք՝ նա կոչ արեց մի կողմ նետել բանակցությունների «թղթե շերեփները» և ընտրել «երկաթի շերեփի» ճանապարհը՝ բալկանյան ժողովուրդների օրինակով։
,
Ռեժիսոր Արտակ Ավետյան,
Օպերատոր Գևորգ Ավագյան