Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ահազանգում է՝ Պատկերասրահի ողջ հարստությունն այսօր վտանգված է: Օրակարգային է թանգարանի ջեռուցման և օդափոխության խնդիրը: Գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում ռեստավրացիայի բաժինը: Ըստ տնօրենի՝ կամ պետք է կառուցվի նոր շենք, կամ՝ Պատկերասրահի ներկայիս շենքում պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ՝ մշակութային ժառանգությունը փրկելու համար:
2017-01-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ