Z8x2-yVa8EE

Հաղպատի պատմական, նշանավոր վանքում, գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի կատարվեց Գուգարաց թեմի հոգևորականների միասնական ուխտի աղոթք՝ հանուն մեր պետության ու եկեղեցու անսասանության և զորացման: Այս տարի լրանում է Սեպուհ սրբազանի քահանայական ձեռնադրության՝ 30, եպիսկոպոսության և Գուգարաց թեմում որպես առաջնորդ պաշտոնավարման՝ 20- ամյակը: Արարողության ավարտին սրբազան հայրը հորդորեց հոգևորականներին հարազատ մնալ հայ եկեղեցականի՝ ճշմարիտ ու քաջ հովվի կերպարին: 

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան

,

Օպերատոր Լիլիթ Յոլչյան
2017-06-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ