2017թվականի լավագույն ուսուցիչները պարգևատրվեցին

Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը դեկտեմբերի 12-ին հանրապետության տարբեր մարզերից շուրջ հարյուր  ուսուցիչ էր հավաքվել: Ամփոփվում էր հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու և գրականություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թվականի մրցանակաբաշխությունը: 
2003 թվականից սկսած՝ Մայր Աթոռն այս մրցանակաբաշխությունն իրականացնում է  ԿԳ նախարարության հետ համատեղ: Մրցանակաբաշխության բարերարներն ամերիկաբնակ Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյաններն են:
 
2017-12-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ