Հայր Շնորքը հովվական պաշտոններ է վարել Ամերիկայի հայոց արևելյան թեմի մի շարք շրջաններում: 1963-ին նշանակվել է Բրազիլիայի և Ուրուգվայի առջնորդական փոխանորդ: Հանգստյան կոչվելուց հետո էլ նա որպես այցելու հովիվ շարունակում էր ծառայել Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի ծուխերում:
Մարտի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Շնորք ծայրագույն վարդապետ Գասպարյանի հուղարկավորությունը:
2014-03-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ