Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի 20-ամյա հոբելյանի առիթով Կամերային երաժշտության տանը ելույթ ունեցավ «Նարէ» երգչախումբը: Երկսեռ երգչախումբը գործում է 2015-ից՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Նարինե Դավթյանի նախաձեռնությամբ: Երգչախումբը երկու կազմ ունի՝ տարեցների և երիտասարդների. այս համերգին երգչախումբը հանդես եկավ միասնական կազմով:
2018-06-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ