Ամենայն hայոց hայրապետն ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն hայոց hայրապետն ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որին ուղեկցում էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Ամենայն hայոց կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց մարզպետին նշանակման առիթով, ապա խոսեց 1988թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:
 
2019-03-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ