Հայաստանի ազգային պատկերասրահում պատրաստվում է «Գունային տեսիլքներ հին Հռոմից. խճանկարներ Կապիտոլյան թանգարանից» ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն հռոմեական շրջանի ուշագրավ խճանկարներ: Ինչպե՞ս հնարավոր դարձավ ցուցադրությունը, դեկորատիվ-կիրառական արվեստի ի՞նչ նմուշներ են պահվում և ցուցադրվում Ազգային պատկերասրահում, ինչպե՞ս է հնարավոր պատշաճ ներկայացնել դրանք ու հանրայնացնել: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան, պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2019-07-20T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար