Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Հայ եկեղեցին այս տարի նշեց օգոստոսի 18-ին: Մայր Աթոռում տոնական ղողանջների ներքո հոգևորականների և զինվորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Պատարագիչը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էր: Պատարագի ավարտին հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ բաց խորան, օրհնվեց խաղողի առաջին բերքը:
2019-08-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ