Խաչվերացի տոնի օրը, երեկոյան ժամերգությունից հետո Մայր Աթոռում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքը, ռեհաններով ու ծաղիկներով զարդարված, Սուրբ Գայանե վանքի բակ բերվեց: Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը անդաստանի կարգ կատարեց, վարդաջուր ցողեց հավատացյալների վրա՝ օրհնելով աշխարհի 4 կողմերը:

 
2021-09-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ