Երուսաղեմի հայոց պատրիարքարանի աջակցությամբ Սուրբ երկիր ուխտի է մեկնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած վեց զինվոր: Սեպտեմբերի 25-ին Միլանում, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիսապետությամբ հրաժեշտի պատարագ է մատուցել Տիրայր վարդապետ Հակոբյանը: Սիեթլի հայ առաքելական Ս. Հարություն եկեղեցին հյուրընկալել էր 5-րդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում է եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2022-09-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ