2022թ. հոկտեմբերին, Վենետիկի Ս. Ղազար հայկական կղզին հյուրընկալեց մարդասիրական արժեքներ գնահատող շուրջ 200 մարդու աշխարհի տարբեր երկրներից՝ միասին խոսելու մարդասիրության մասին խաթարված աշխարհում և միասին շնորհակալություն հայտնելու աշխարհում գործող բոլոր անհայտ ու հայտնի խիզախներին: Ֆիլմը պատմում է 2022թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման մասին: Մասնակցում են «Ավրորայի» համահիմնադիրներ՝ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնախժողովի անդամներ՝ Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային:

2023-04-25T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ