
Նորքի հայորդյաց տունը «Նարեկ» պարային դպրոցի և «Արմեններ» հարվածային գործիքների համույթի տարեվերջյան բաց դասն անցկացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ Համերգային ելույթը նվիրված է եղել «Նարեկ» պարային դպրոցի գործունեության 35-ամյակին: Հայորդյաց տան սաները ակադեմիական թատրոնի բեմում բաց դաս առաջին անգամ են ներկայացնում:
2024-06-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ