«Ընծա» կենտրոնում սկսվել են Աստվածաշնչի սերտողության դասեր: Հանդիպումները նախաձեռնել են Արցախի թեմի երիտասարդաց միության անդամները: Դասերն անցկացվում են հարց ու պատասխան ձևաչափով: Կենտրոնը տևական ժամանակ Աստվածաշնչի սերտողության դասեր է անցկացնում նաև արցախցի երեխաների համար։ Բացի այդ՝ կենտրոնը հասարակական, սոցիալական կառույցների հետ համատեղ հոգեբանական, սոցիալական, հոգևոր, մշակութային ու կրթական ծրագրեր է իրականացնում։

 
2025-04-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ