
Սեպտեմբերի 3-ից յոթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին: Նիկիայի ժողովը տեղի է ունեցել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց երկուսուկես տասնամյակ անց և շրջադարձային է դարձել ընդհանրական եկեղեցու պատմության մեջ: Գարեգին Երկրորդ ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ գիտաժողովը կազմակերպում է Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:
2025-09-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ