Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Կաթողիկոսի և «Ապրելով Հավատամքն այսօր» խորագրով միջեկեղեցական համաժողովի մասնակիցների հանդիպումը։ Նորին սրբությունը ողջունել է Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակը ոգեկոչող համաժողովի համար Հայաստան եկած հոգևորականներին: Նրանք քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչներ են, որոնք համախմբվել են՝ միասին խոսելու քրիստոենական առաջին տիեզերաժողվի և ժամանակակից աշխարհի հիմնախնդիրների մասին: Վեհափառ հայրապետը կարևոր է համարել քույր եկեղեցիների ներկայացուցիչների հավաքը:

 
2025-09-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ