
Միքայել սրբազանը համարում է, որ իր կյանքի մեծագույն սխալը գործել է 2018–ին, երբ ողջունել է Նիկոլ Փաշինյանին, բայց երբ Փաշինյանը հայտարարել է, որ դառնում է վարչապետ, ինքը դեմ է եղել։ Ըստ նրա՝ այդ օրվանից սկսվել է իր նկատմամբ իշխանության մոտեցման փոփոխությունը։ Սրբազան հայրը հիշեցրել է, որ իշխանության հեռացման անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի պատերազմի օրերին, վեց տարի շարունակ, սակայն ոչ մի անգամ իրավապահները հանցակազմ չեն տեսել իր խոսքերում։ Նա համարում է, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։
2025-09-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ