
Հոկտեմբերի 19-ին մեր եկեղեցին նշում էր Չորս ավետարանիչների տոնը: Արագածոտնի թեմի բոլոր քահանաները, իրենց համայնքների հավատացյալների հետ, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում էին: Սուրբ պատարագը մատուցվեց առանց թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի: Սրբազան հայրը կալանավորվել է 2 ամսով, կալանավորված է նաև թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը:
2025-10-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ